14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աբսուրդները շատ են. 7-8 բնապահպան ԱԺ-ի դիմաց է (տեսանյութ)

Մինչ Ազգային ժողովի նիստերի դահլիճում քննարկվում էր «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, բնապահպանները շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել: Նախագծով  նախատեսվում է 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ3 առավելագույն ջրառից բացի, 100 միլիոն մ3 լրացուցիչ ջուր բաց թողնել: 

«Հայաստանի անտառներ» հ/կ-ի նախագահ Նազելի Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սևանա լիճն ընդամենը մի քանի օրվա ընթացքում իջել է 4 սմ-ով` 1900.91սմ-ից 1900.87 սմ` օրենքով նախատեսված ջրառի շրջանակներում: Սևանա լճից արդեն բաց է թողնվել 100 միլիոն խմ-ից ավելի ջուր: Հուլիսի 3-ի դրությամբ Սևանա լիճը բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից ընդամենը 11 սմ-ով: «Կառավարությունը պնդում է, որ հավելյալ ջրառի արդյունքում Սևանը կիջնի 8 սմ-ով` ապահովելով դրական հաշվեկշիռ: Եթե այս սակավաջուր շրջանում Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջուր վերցվի, Սևանա լիճն անխուսափելիորեն բացասական հաշվեկշիռ կունենա: Դեմ ենք Սևանը իջեցնելուն, դեմ ենք Սևանը ճահճացնելուն: Կոչ ենք անում բոլորին միանալ բողոքի ակցիաներին»,-ասաց նա:

Նկատենք, որ բնապահպաները սակավաթիվ էին, մոտ 7-8 հոգի:  Վերջիններս նշեցին, որ բացի սրանից էլի աբսուրդներ կան այս նախագծում:

Իսկ խորհրդարանը շարունակում է քննարկումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

unnamed (1) unnamed (2) unnamed (3)

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ