20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Գյուղացուն ջուր տա՞լ, թե՞ 30 հազար բնակչի թողնել առանց ջուր

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ կառավարությունը չի կարողանում հստակ ձևակերպել իր ասելիքը, որպեսզի բնապահպաններն էլ վստահեն կառավարությանը: Այսօր ԱԺ-ում  Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին նախագծի քննարկման ժամանակ Նաիրա Զոհրաբյանը, դիմելով հիմնական զեկուցողին՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետ Արսեն Հարությունյանին, նկատեց, թե պետք է հստակ ձևակերպել ասելիքը, որ մարդկանց մոտ հարցեր չառաջանան, և խորհրդարանն էլ հստակ իմանա, թե ինչպես քվեարկի:

«Ի դեպ, կասկածելի է հենց այն, որ Բնապահպանության նախարարը չի ներկայացնողը»:

Հարությունյանը պատասխանեց, թե ինքն է ներկայացնում նախագիծը, քանի որ ջրի օպերատորը ջրային կոմիտեն է, իսկ Բնապահպանության նախարարությունն ընդամենը ֆիքսել է, որ հավելյալ ջրի բացթողումը Սևանա լճից կարող է ազդել էկոհամակարգի վրա:

Ըստ Հարությունյանի՝ իրենք նժարի վրա դրել են երկու հարց՝ ապահովե՞լ՝ սալդո, որ գյուղացին ջուր ունենա, թե՞ 30 հազար բնակչի թողնեն առանց ոռոգման ջուր: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ