26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծրագրերը չիրականացնելու դեպքում Սևան-Հրազդան համակարգում 50 մլն խմ ջրի դիֆիցիտ կլինի

Սևան Հրազդան ջրառի իշխման տարածքում այս տարի նախորդ տարվա համեմատ Ապարանի և Ազատի ջրամբարներում 17 մլն խմ-ով ոռոգման քանակը պակաս է, իսկ Հրազդան գետի ջրատվությունը պակաս է 47 մլն խմ-ով: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող Ջրային պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

«Սևան-Հրազդան համակարգում առկա է 17 մլն խմ ջրի դեֆիցիտ՝ նախորդ տարվա համեմատ: Նախորդ տարվա սցենարով ջրամատակարարում իրականացնելու դեպքում Մխչյանի և Ռանչպար պոմպակայանները կարող են լրացնել այս դիֆիցիտի շուրջ 50 տոկոսը միայն, այդ իսկ պատճառով Սևանա լճից ջրառը դառնում է անհրաժեշտություն», – նշեց նա: Նրա խոսքով՝ խնդրրն ավելի է լրջանում, երբ այս ամենին գումարվում են նաև Ախուրյան-Արաքս համակարգի խնդիրները. «Ախուրյան ջրամբարի առավելագույն լցվածությունը նախորդ տարվա համեմատ 105 մլն խմ –ով պակաս է: Ախուրյան-Արաքս համակարգի իշխման տակ գտնվող համայնքների ջրպակասի լրացումը մեխանիկական ջրարտադրությունն է Արմավիրի ջրատարածքի խորքային հորերի շահագործման միջոցով, ինչը կպահանջի առնվազն 1.2-1.3 մլրդ դրամ հավելյալ ծախս», – ընդգծեց Ա. Հարությունյանը: Վերջինս նշեց, որ այս ծրագրերը չիրականացնելու դեպքում Սևան-Հրազդան համակարգում 50 մլն խմ ջրի դիֆիցիտ կլինի, Ախուրյան-Արաքսում՝ 105 մլն, ինչը կհանգեցնի թերի ոռոգման և գյուղատնտեսական ապրանքների վերջնական արդյունքի կորստի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ