27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 13, 2017

Հայ թաեքվոնդոիստներ հանդես կգան աշխարհի առաջնությունում

Հունիսի 24-ից 30-ը Հարավային Կորեայի Մուջու քաղաքում կկայանա թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը: Ներկա պահին մասնակցության հայտ ներկայացրել է 183 երկիր (մոտ 2500 մարզիկ),- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանը հայտնել է, որ աշխարհի առաջնությունում երկիրը կներկայացնեն Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ) և փորձառու Արման Երեմյանը (87 կգ): «Հիմա թաեքվոնդոիստներն […]

Թեժացումներ լինելու են, ուզենք, թե չուզենք (տեսանյութ)

Միջազգային փորձագետ, ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը ցավով է նկատում, որ հասարակությունն իր կյանքով է ապրում, իսկ քաղաքական կուսակցություններն` իրենց, անկյախ նրանից, նրանք իշխանական են, թե իրենց ընդդիմադիր են համարում: «Այդ հավատը կորչել է: Որևէ կուսակցություն չի կարող ժողովրդին դուրս հանել փողոց: Եթե երկար ժամանակ սա շարունակվի, ըմբոստությունը մենք կտեսնենք»,-ասում է Իգիթյանը: Վերջինիս կարծիքով` ընդդիմությունն ուզի, […]

Փորձել է գողացված քարտով փող կանխիկացնել. տեսախցիկը ֆիքսել է /տեսանյութ/

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու աշխատասենյակից դրամապանակ գողացած անձի ինքնությունը: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 2-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արշակունյաց 2ա շենքի 12-րդ հարկում գտնվող  աշխատասենյակներից մեկը […]

Աշխարհի ամենաշքեղ հյուրանոց-դղյակները․ սա տեսնել է պետք /ֆոտո/

Եթե մանուկ հասակում երազում էիք զբոսնել արքայական դղյակներով, ապա այսօր ձեր երազանքն իրականացնելու հնարավորություն ունեք։ Ահա աշխարհի ամենահայտնի դղյակ-հյուրանոցները։ Փարիզ, Le Meurice Աշխարհ ամենահայտնի ու շքեղ հյուրանոցներից մեկը։  Լեգենդը պատմում է, որ 1905-ին, երբ հյուրանոցը վերանորոգում էին, մի թափառական շան անկյուն տվեցին այստեղ։ Շունն այնքան դուր եկավ հյուրանոցի տերերին, որ կենդանու դեմքը հայտնվեց հյուրանոցի լոգոյի […]

Նախագահը ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային

    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:   Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ նման այցելությունները լավ հնարավորություն են քննարկելու ՆԱՏՕ-Հայաստան գործակցության օրակարգը, ինչպես նաև մտքեր փոխանակելու տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել ս.թ. փետրվարի 27-ին ՆԱՏՕ-ի […]

Տանձ ուտելու 5 պատճառ

1.Տանձն օգտակար է ոսկորների համար Տանձը մեծ քանակությամբ բորի հանքանյութ է պարունակում, որն օրգանիզմին օգնում է կալցիումը ոսկորներում պահել: Այս միրգը նաեւ օգնում է հորմոնների արտադրությանը, ներառյալ՝ էստրոգենի, որը կանխում է ոսկրազանգվածի քայքայմանը: Այս ամենը կարեւոր է հատկապես դաշտանադադար ունեցող կանանց համար: 2.Տանձը պաշտպանում է դիաբետից Տանձը նաեւ պոլիֆենոլ է պարունակում, որն ապահովում է երկրորդ […]

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 14-15-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Այցի շրջանակներում նախատեսված են Տաջիկստանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ:

Եթե չօգնեն, ապա չեն կարող խանգարել. Արարատ Զուրաբյան (տեսանյութ)

«Փորձառու մարդկանց տեսակետները, եթե չօգնեն, ապա չեն կարող խանգարել: Յուրաքանչյուր ողջամիտ մարդ պիտի գիտակցի, որ մարդիկ ունեն փորձ, անցել են ճանապարհ և կարող են որոշակի լումա բերել ընդհանուր պառլամենտական դիվանագիտութան  գործին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը` պատասխանելով հարցին, թե իրենք պատգամավորները պատրաստ են արդյոք լսելու «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբին: «Մենք կողմնակից ենք եղել, որ […]

«Որ գաք մեր գյուղ, էս վիճակը տեսնեք, ձեր լացը կգա»

Հունիսի 12-ին կարկուտ  է տեղացել  հանրապետության որոշ հատվածներում: Գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են՝ Շիրակի մարզում թեթեւ կարկուտ է տեղացել, իսկ Արմավիրում հիմնականում Էջմիածինի տարածաշրջանի շուրջ ինը գյուղում, այդ թվում Մրգաստան, Արշալույս, Շահումյան, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Դաշտ համայնքներում: Վնասի ծավալների մասին դեռեւս հստակ տեղեկություն չկա:  Արմավիրի մարզի Մրգաստան  համայնքի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված