26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 1, 2017

Հունիսմեկյան միջոցառումները մեկնարկել են «Առողջ Երևան» մարզամշակութային տոնահանդեսով

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրում ներառված, Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հունիսմեկյան միջոցառումների շարքը մեկնարկել է Երևանի մանկական զբոսայգում կայացած «Առողջ Երևան» մարզամշակութային տոնահանդեսով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից, մայրաքաղաքի մանկապարտեզների սաների մասնակցությամբ ավանդաբար կազմակերպվող այս միջոցառման նպատակը երեխաների շրջանում  առողջ ապրելակերպի խթանումն է:  Մինչ տոնահանդեսը, բոլոր վարչական շրջաններից ներկայացված […]

Հունիսի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 2-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական երգիչ Գևորգ Չաքմանյանը /ԱՄՆ/:   ԹԵՄԱ՝ հունիս 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա երգչի բեմական գործունեության 25-ամյակը:

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 2-ին ժամը 09.00-22.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ,  Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն գյուղերի   ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Աստված հատուկ խնամք է ցուցաբերում որբ երեխաների հանդեպ. ինչ է ասում Աստվածաշունչը երեխաների մասին

Աստված հատուկ խնամք է ցուցաբերում որբ երեխաների հանդեպ /Օր. 10.18, Սաղմ. 10.17-18, Հակ. 1.27/ Աստված օրհնում է անպտուղ կանանց` երեխաներ պարգևելով /Սառա-Ծննդ. 21.1-3, Ռեբեկա-Ծն. 25.21-22, Աննա-1Թագ. 1.20, Եղիսաբեթ-Ղուկ. 1.13, Ես. 54.1, Հռ. 14.16-22, Եբր. 11.11-12/ Աստված ծնողներին պատվիրում է, որ իրենց երեխաներին բերեն Իր մոտ /Մթ. 19. 13-15, Ղուկ. 18. 16-17/ Աստված պատվիրում է, որ […]

«Մենք՝ մեծերս, միշտ առանձնակի կարևորում ենք այն ամենը, ինչը կապված է ձե՛զ հետ»

Սիրելի՛ երեխաներ, աշխարհն այսօր նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, որը մեզանում իրավամբ վերածվել է բացառապես մանուկների տոնի: Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, իմ փոքրիկ բարեկամներ: Մենք՝ մեծերս, միշտ առանձնակի կարևորում ենք այն ամենը, ինչը կապված է ձե՛զ հետ, անում ենք ամեն ինչ, որ ձեր մանկությունը լինի առավել անհոգ ու ապահով, որ դուք ստանաք լավ կրթություն […]

Մի սպանիր /ֆոտոշարք/

Այս կադրերը Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է Լոռու մարզի Գյուլաքարակ գյուղի մերձակա հանգստի գոտում։ Այստեղ պարբերաբար հանգստացողներ են գալիս՝ հատկապես սոճիների փոշոտման այս շրջանում։ Բնության գրկում հանգիստը վայելելուց, արարչագործության բարիքները սպառելուց հետո, մարդը հեռանում է՝  թողնելով ավերիչ հետքեր:   

«Ո՞ւմ ջրաղացին ենք ջուր լցնում» /տեսանյութ/

Արցախի Հանրապետության Կառավարական խորհրդի խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը վստահեցնում է` Արցախն, անկախ ամեն ինչից, առաջընթաց է գրանցել տարբեր ոլորտներում: «Տնտեսական աճն էլ հասնում է ընդհուպ մինչև տասը տոկոսի: ՀՀ-ն բանակցային դաշտում ոչ թե փոխարինում է Արցախին, այլ Արցախի կողքին է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: «ՀՀ նախագահին պետք չէ մեղադրել ու պնդել, […]

Երևանի 59-ամյա բնակչին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է վերջինիս նախկին փեսան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 34-ամյա տղամարդը՝ Երևանի 59-ամյա բնակչին դանակահարելու կասկածանքով: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. մայիսի 31-ին Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում սուր կտրող-ծակող գործիքով հարվածել են Երևան քաղաքի բնակիչ, 1958թ. ծնված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի