Աստված հատուկ խնամք է ցուցաբերում որբ երեխաների հանդեպ. ինչ է ասում Աստվածաշունչը երեխաների մասին
- Աստված հատուկ խնամք է ցուցաբերում որբ երեխաների հանդեպ /Օր. 10.18, Սաղմ. 10.17-18, Հակ. 1.27/
- Աստված օրհնում է անպտուղ կանանց` երեխաներ պարգևելով /Սառա-Ծննդ. 21.1-3, Ռեբեկա-Ծն. 25.21-22, Աննա-1Թագ. 1.20, Եղիսաբեթ-Ղուկ. 1.13, Ես. 54.1, Հռ. 14.16-22, Եբր. 11.11-12/
- Աստված ծնողներին պատվիրում է, որ իրենց երեխաներին բերեն Իր մոտ /Մթ. 19. 13-15, Ղուկ. 18. 16-17/
- Աստված պատվիրում է, որ երեխաները սիրեն և հնազանդվեն իրենց ծնողներին /Ել. 20.12, Եփ. 6.1-3/
- Աստված արգելում է աբորտը, որովհետև երեխան հոգի և գիտակցություն ունի /Ղուկ. 1.41, 44/
- բոլոր երեխաները ի ծնե մեղավոր են /Սաղմ. 51.5/, բայց եթե մահանում են մինչև մեղքի գիտակցություն ունենալը, ապա երկինք են գնում նաև մկրտությամբ,
- Հավատացյալներից ծնված երեխաները սուրբ են համարվում /1 Կոր. 7.14/
- Երեխաները խոնարհության կատարյալ օրինակ են և խորհրդանշում են Աստծո զավակներին /Մաթ. 14. 1-4, Մրկ. 9.36-37, Ղուկ. 9.46-48, Հռ. 8.16-17/