Մի սպանիր /ֆոտոշարք/
Այս կադրերը Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է Լոռու մարզի Գյուլաքարակ գյուղի մերձակա հանգստի գոտում։ Այստեղ պարբերաբար հանգստացողներ են գալիս՝ հատկապես սոճիների փոշոտման այս շրջանում։ Բնության գրկում հանգիստը վայելելուց, արարչագործության բարիքները սպառելուց հետո, մարդը հեռանում է՝ թողնելով ավերիչ հետքեր: