Էլեկտրական հեծանիվների լիցքավորման կայան՝ Երևանի կենդանաբական այգում
Երևանի կենդանաբանական այգու նախամուտքում գործարկվել է արևային էներգիայով սնուցվող էլեկտրական հեծանիվների լիցքավորման շրջիկ կայան։ Նման կայան տեղադրելու մտահղացումը «Կանաչ շարժունակությունը» ծրագրի շրջանակում «Արևորդի» հասարակական կազմակերպության նախագիծն է, որն իրականացվել է կենդանաբանական այգու գործընկեր կառույցների աջակցությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել և առաջիններից մեկը էլեկտրական հեծանիվ է վարել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Նա վստահեցրել […]