26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 19, 2017

«Միայնակ Գայլի» եղբորը տեղափոխեցին

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանին այսօր՝ ապրիլի 19-ին, «Մալայանի» անվան  ակնաբուժական կենտրոնում վիրահատել են: Այս մասին  Henaran.am-ը տեղեկացավ նրա շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանից: Պաշտպանը  նշեց, որ Արարատ Խանդոյանի աչքի վիահատությունը նորմալ է անցել, վիրահատությունից հետո նրան անմիջապես տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արարատ Խանդոյանն աչքի վնասվածքը ստացել էր 2016թ. […]

Ի՞նչ մնաց ՀՀՇ-ից (տեսանյութ)

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանից Henaran.am-ը հետաքրքրվել է, թե ինչ վիճակում է գտնվում ՀՀՇ կուսակցությունը, ինչ անելիքներ ունի ընտրություններից հետո, մասնավորապես երբ առանցքային գործիչներ են լքել կուսակցությունը, ինչպես օրինակ` Ալեսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը: Հիշեցնենք, դաշինքի վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ընտրվել է պատգամավոր «Ծառուկյան» դաշինքի կազմում, ինչը Իգիթյանը ողջունում է:

Ինչ է առաջարկում «Ելք»-ը հաշմանդամներին

«Նախընտրական քարոզարշավի մեկնարկին մենք կհրապարակենք մեր ծրագիրը: Պետք է ասեմ՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին վերաբերող ծրագրերը միասին ենք մշակել. ծրագրային հիմնական դրույթները ես եմ առաջարկել, քանի որ այդ հարցում որոշակի փորձ ունեմ, բացի այդ՝ ինքս էլ հաշմանդամություն ունեցող անձ եմ և  գիտեմ՝ ինչ խնդիրների կարող է բախվել հաշմանդամություն ունեցող անձը», – Henaran.am-ի  հետ զրույցում նշեց […]

Կասկածվում է այլ անձի փոխարեն քվեարկելու մեջ

Թիվ 9/53 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Նախնական քննության տվյալներով՝ Գ.Սիմոնյանը՝ ծնված 1987թ. ապրիլի 2-ին, ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով ժամը 13:00-ի սահմաններում եղբոր` Դ.Սիմոնյանի հետ, այցելել է թիվ 9/53 […]

Վարչապետը և Հայաստանում Սերբիայի դեսպանը քննարկել են տնտեսական կապերի ակտիվացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դուշան Սպասոևիչին: Հաջողություն մաղթելով Սերբիայի դեսպանին պատասխանատու առաքելության մեջ և ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է Սերբիայի հետ համագործակցության խորացմամբ՝ վարչապետը հույս է հայտնել, որ իր գործունեությամբ նա կնպաստի երկու երկրների պատմական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը: Կառավարության ղեկավարը հատկապես կարևորել է […]

Հանուն շրջակա միջավայրի պահպանության

Երեկ «Էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելներ» ծրագրի շրջանակներում իրականացվող Վայոց ձորի մարզում կայացել է մի շարք միջոցառումներ:: Մարզ այցի մեկնարկը տրվել է Եղեգնաձորի գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի բացման արարողությամբ: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը,  Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխթենբերգերը, Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF- Armenia/  […]

Փրկվել են

«Մարդուն ընտրելիս պետք է հաշվի առնել նաև արմատները»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով,  Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին, ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար, անհայտ կորածի մայր Ռիմա Առաքելյանը: Նա հայտնեց, որ իր ղեկավարած խորհրդի անդամները արդեն քննարկել են հարցը և միանշանակ որոշել՝ սատարել Տարոն Մարգարյանին: «Նախ հաշվի ենք առել նրա արմատները ու երկրորդը այն, […]

Հետախուզվում է սպանություն կատարելու համար

Ոստիկանությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի՝ սպանություն կատարելու հատկանիշներով հետախուզում է Երևանի Մազմանյան փողոցի բնակիչ, 18-ամյա Արթուր Գևորգյանին։ Ապրիլի 11-ին Ջրվեժ թաղամասում նա կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել մի քաղաքացու ու սպանել։ Արթուր Գևորգյանի գտնվելու վայրի, կամ նրա մասին որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անհապաղ դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի