25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 19, 2017

Մալաքե թաուսի առիթով

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԶԴԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՈՐ ՏԱՐՎԱ` ՄԱԼԱՔԵ ԹԱՈՒՍԻ ԱՌԹԻՎ Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ: Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի՝ մենք կուտակել ենք համագործակցության, եղբայրության և համատեղ պայքարի հարուստ փորձ: Ներկա սերունդների պարտականությունն է այդ հարստությունը խնամքով […]

«Ելքի» հետ լուրջ պայմանավորվածություններ կան (տեսանյութ)

«Օհանյա-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր, «Միացյալ Հայաստան» նախաձեռնության անդամ Ազատ Արշակյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ելքն» իմպերիայի սկզբունքներով էր առաջնորդվում և մրցակից է եղել բոլոր ընդդիմադիրներին: «Շատ ավելի կոնստրուկտիվ էին «Ելքում», ելք նշանակում է ելից` աստվածային, նրանք պիտի պայքարեին փարավոնի դեմ, բայց նա փարավոնի դեմ չէր, դա է ամենակարևորը, դա է ամենահետաքրքիր դրսևորումը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց […]

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Տիգրանաշենի լեռնանցքում և Սպիտակի ոլորաններում՝  ձնախառն անձրև: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Գյումրու 102-րդ ռազմաբազայում անհանգիստ են` զինվոր է անհետացել . Ժողովուրդ

Շիրակի ոստիկանության մարզային վարչության փոխանցմամբ’Գյումրու 102- րդ ռազմաբազայի հրամանատարությու­նը երեկ հաղորդում է ներկայացրել ոս­տիկանություն, որ ապրիլի 16-ին’ առա­վոտյան ժամը 9:30 սահմաններում, պայ­մանագրային զինծառայողը իր ազատ ժամին դուրս է եկել իր բնակության վայ- րից ու չի վերադարձել: Զինծառայողը եղել է քաղաքացիական հագուստով, առանց զենքի: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

ՍԱՍ-ի Արտակի պատիժը. Ժողովուրդ

ԱԺ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Արտակ Սարգսյանը կպահպանի իր պատգամավորական մանդատը՝ չնայած սկանդալային հայտնի ձայնագրության հրապարակմանը: Հիշեցնենք, որ նրան պատկանող «ՍԱՍ գրուպե-ում կազմակերպված նախընտրական ժողովի ժամանակ Ա. Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը շանտաժով ու սպառնալիքներով ստիպել էր ընկերության աշխատակիցներին ձայներ բերել ՀՀԿ-ական թեկնածուի օգտին: Այդ ժողովի ձայնագրությունը հրապարակվել էր hayastan24 կայքում, եւ հիմա գլխավոր դատախազի որոշմամբ ՀՔԾ-ում […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 19-ին և 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 20-ին` հատկապես օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: 21-ին, 22-ի գիշերը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես […]

Վովա Գասպարյանը դուրս է գալիս. Ժամանակ

«ՍԱՍ գրուպի» «նախընտրական ժողովի» վերաբերյալ ձայնագրության շուրջ հասա­րակական-քաղաքական ակ­տիվ քննարկումները շարու­նակվում են: Դրանք առավե­լապես կենտրոնացած են ընտրական գործընթացի համատեքստում, եւ մարդիկ փորձում են հասկանալ, բա­ցատրել, մեկնաբանել, թե ինչքանով է ձայնագրությու­նը վկայում ընտրական գոր­ծընթացի կեղծված լինելու մասին, ինչքանով է հիմք տալիս գործընթացը հայտա­րարելու անօրինական, չեղարկելու արդյունքը կամ թե­կուզ մասնակի` միայն «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի մասով […]

Լարված իրավիճակ սահմանին. Արցախի ՊՆ-ն տեղեկացնում է

Ապրիլի 18-ին և լույս 19-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 760 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (2 արկ): Անցած գիշեր հակառակորդը շարունակել է շփման գծի տարբեր ուղղություններում […]

Կորուստ. Ժամանակ

Թեև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս օրերին հետընտրական ակտիվ հանդիպումների մեջ է, միևնույն ժամանակ, ինչպես երևում է, նա վերջնականապես հույսը կտրել է քաղաքականություն վերադառնալու բոլոր փորձերից հետո: ԱԺ ընտրություններում նրա հավատարիմ մարդիկ ՕՐՕ դաշինքի հետ խայտառակ պարտություն կրեցին։ Նա մի քանի յուրային ունի «Ծառուկյան» դաշինքում, սակայն այդ մարդիկ փոքրամասնություն են և չեն ազդում Ծառուկյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի