Անչափահասին սպանելու մեջ մեղադրվող Արսեն Խոջոյանը դատապարտվեց
Տավուշի մարզի Բերդի դատարանը անչափահաս աղջկա սպանության համար Արսեն Խոջոյանին այսօր դատապարտել է 9 տարվա ազատազրկման: Այս մասին Henaran.am-ի թղթակիցը տեղեկացավ Արսեն Խոջոյանի պաշտպան Աննա Մեժլումյանից: «Արսեն Խոջոյանը դատարանում ընդունեց մեղքը և ներողություն խնդրեց տուժող կողմից»,- ասաց պաշտպանը: Պաշտպանի խոսքով՝ Խոջոյանը վճիռը բողոքարկելու ցանկություն չունի: Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը 2016թ հունիսի 24-ին Բերդ- Վերին Կարմիրաղբյուր […]