Աստվածաշունչը բացում է հաջողակ լինելու բանաձեւը
Տիրոջ օրենքը անարատ է, հանգստացնում է հոգին: Տիրոջ վկայությունը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին: Տիրոջ պատվիրանները ուղիղ են, ուրախացնում են սիրտը: Տիրոջ հրամանները մաքուր են, լուսավորում են աչքերը: Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան: Տիրոջ դատաստանները ճշմարիտ են, բոլորովին արդար: Նրանք ավելի ցանկալի են, քան թե ոսկի եւ քան թե շատ մաքրված ոսկի, էլ ավելի քաղցր են, քան թե մեղր եւ մեղրահաց:
Սաղմոս 19.7-10
Այս կյանքում ինչ է անհրաժեշտ մարդուն` տուն, կերակուր, ոսկի… Աստվածաշունչն ասում է, որ կան բաներ, որոնք առավել կարեւոր են: Դրանք են` Տիրոջ օրենքը, Տիրոջ պատվիրանները, Տիրոջ վախը եւ դատաստանները: Պահիր դրանք քո կյանքում եւ կլինես ամենահաջողակ մարդը: