«Բա Զառչկա… ծանր է կուսգլխարկը կուսպետի գլխին»
Շատ հետաքրքիր է: Զարուհին իրեն կարող է ու թույլ է տվել ամեն ինչ: Ստրասբուրգում հարց է ուղղել Սերժ Սարգսյանին, որը այլ երկրի պատգամավոր երբեք չէր անի: Պառլամենտում գողացել է քվեարկության քարտերը, հասել ԱԺ նախագահություն` ռազբորկա արել. լեզուն խաղացրել ոստիկանների առաջ… Ում հասցեին` ինչ ուզել, շպրտել…
Մի խոսքով` ինչ ուզել, արել է…
-Ու շատ դեպքերում ողջունվել…
Հ.Գ. Հիմա ինչ իրավունքով, նաեւ` բարոյականությամբ է ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություն անում:
-Ուզում որոշել, թե դիմացինն ինչ հարց պետք է տա իրեն:
-Թե չէ, այ հարայ, կթողնի կգնա:
Հ.Գ. Պահվածքը` ոչ քաղաքական է, ոչ կուսակցական, ոչ ժողովրդավարական եւ ոչ էլ քաղաքակիրթ:
Հ.Գ. Զառան պարտվեց այս ընտրություններում.
-Այն դեռ չսկսված:
Որովհետեւ արեց այն, ինչ անգամ իշխանությունները չեն անում:
Հ.Գ. Սերժ Սարգսյանը նույն Ստրասբուրգում շատ քաղաքավարի պատասխանեց Զառայի այդքան կավառնի հարցին…
Բա Զառչկա… ծանր է կուսգլխարկը կուսպետի գլխին…