25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ է առաջարկում «Ելք»-ը հաշմանդամներին

«Նախընտրական քարոզարշավի մեկնարկին մենք կհրապարակենք մեր ծրագիրը: Պետք է ասեմ՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին վերաբերող ծրագրերը միասին ենք մշակել. ծրագրային հիմնական դրույթները ես եմ առաջարկել, քանի որ այդ հարցում որոշակի փորձ ունեմ, բացի այդ՝ ինքս էլ հաշմանդամություն ունեցող անձ եմ և  գիտեմ՝ ինչ խնդիրների կարող է բախվել հաշմանդամություն ունեցող անձը», – Henaran.am-ի  հետ զրույցում նշեց «Ելք» դաշինքի  ընտրացուցակով  առաջադրված՝ Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Բաթոյանը:

Վերջինս շեշտեց՝  վերոնշյալ ծրագրում հստակ նշված է՝ ինչ փոփոխություններ են արվելու. այդ ամենի համար քայլեր են մշակվել ու հաշվարկվել բոլոր ծախսերը: 

Զարուհի Բաթոյանը  ընդգծեց՝  գործող իշխանությունները երկար տարիներ հնարավորություն են ունեցել  դրական փոփոխություններ անելու համար, բայց չեն արել:

«Մենք միայն կոսմետիկ փոփոխություններ ենք տեսել, իսկ նրանք  դրական քայլեր անելու բոլոր   հնարավորություններն ունեին: 

Հաճախ մենք էլ ենք առաջարկներով հանդես եկել, բայց դրանք կա՛մ հաշվի չեն առնվել, կա՛մ հարցերը  լուծվել   են այնպես, ինչպես հարմար է եղել քաղաքապետարանին», – նշեց Զարուհի Բաթոյանը՝ շեշտելով՝ բազմիցս տրանսպորտի մատչելիության հարցն է բարձրացվել, բայց այդ խնդիրը գոհացուցիչ լուծում չի ստացել: Հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված  տրանսպորտի քանակը քիչ է:

Զարուհի Բաթոյանը նշեց՝ այս և բազմաթիվ այլ խնդիրներին լուծում  տալու համար  «Ելք»-ը հստակ ծրագրեր է մշակել. քացաքացին, դրանք կարդալով, կհասկանա՝ իսկապես «Ելք»-ը քաղաքական կամք ունի այս խնդիրները լուծելու և առաջընթաց գրանցելու համար»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ