28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փրկվել են

«Մարդուն ընտրելիս պետք է հաշվի առնել նաև արմատները»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով,  Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին, ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար, անհայտ կորածի մայր Ռիմա Առաքելյանը:

Նա հայտնեց, որ իր ղեկավարած խորհրդի անդամները արդեն քննարկել են հարցը և միանշանակ որոշել՝ սատարել Տարոն Մարգարյանին:

«Նախ հաշվի ենք առել նրա արմատները ու երկրորդը այն, որ նրա ղեկավարած տարիներին Երևանը միայն բարգավաճել է ու գեղեցկացել: Իմ ընտանիքներից մեկը ապրում է Քանաքեռում, և ես հաճախ եմ հյուր գնում նրանց: Նախկինում ճանապարհը ահավոր էր, իսկ հիմա ամեն բան բարեկարգ է: Տարոն Մարգարյանը ամեն բան անում է Երևանի համար: Անապահով ընտանիքներին բնակարաններ է տալիս: Ես ինքս եմ տեսել մարդկանց հուզմունքը, երբ գտնվել են սարսափելի վիճակում ու քաղաքապետի ջանքերի շնորհիվ փրկվել»,-ասաց Ռիմա Առաքելյանը:

Ռիմա Առաքելյանը կարևորեց երևանաբնակ ծնողներին առաջնագծում ծառայող որդիներին տեսակցության տանելու ծրագիրը. «Հերթական այցը նախատեսված է ապրիլի 28-ին՝ 2 հազար մարդ է գնալու սահման: Ծնողները հանդիպում են զինվորին ու բոլոր խնդիրներն ու ծախսերը հոգում է քաղաքապետարանը»:

Հասարակական կազմակերպության ղեկավարը ընդգծեց, որ հարկավոր է գնահատել արված գործը և սպասել շարունակության.«Հավատացե՛ք՝ չկա  անհայտ կորածի ու զոհվածի ընտանիք, ում Տարոն Մարգարյանը օգնած չլինի: Նա ոչ թե օգնում է, այլ խնդիրներին լուծում է տալիս: Երևան քաղաքը առանց Տարոն Մարգարյանի չեմ պատկերացնում»,-նշեց Ռիմա Առաքելյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի  և Զարուհի Փոստանջյանի թեկնածություններին՝ Ռիմա Առաքելյանը նկատեց. «Նրանք ամբիցիաներ ունեն: Նրանց կառավարման տեսլականը շատ մշուշոտ է, իսկ մենք չենք ուզում կորցնել մեր պարզ երկինքը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ