02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 5, 2016

Կարվախալը ներողություն է խնդրել երկրպագուներին միջնամատ ցույց տալու համար

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը ներողություն է խնդրել «Ռեալ» -«Բարսելոնա» խաղի ընթացքում  կատալոնական ակումբի երկրպագուներին վիրավորական ժեստ ցուցադրելու համար: Խաղի 90-րդ րոպեին «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի խփած գոլը տոնելիս Կարվախալը միջնամատ էր ցուցադրել «Բարսելոնայի» երկրպագուներին: «Կուզենայի  ներողություն խնդրել այդ ժեստի համար: Այն ցույց էի տվել հայհոյանքներին պատասխանելու համար: Ես պետք է այդպես չվարվեի»,- թվիթերյան […]

Լրագրողի հեռախոսը ջարդելու գործով մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացի Մարիամ Ավագյանը  դիտավորյալ գործողություններով խոչընդոտել է ընտրական գործընթացները լուսաբանող «Araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանի լիազորությունների իրականացմանը ու դիտավորությամբ պատճառել զգալի չափերի գույքային վնաս: Մասնավորապես՝ քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մարիամ Ավագյանը Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման […]

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի, Տաշիրի, Կապանի,  Ստեփանավանի, Թումանյանի,  Սպիտակի, Դիլիջանի տարածաշրջանների, Լոռու մարզի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները […]

Նախագահը ներկա է գտնվել կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյին:

«Վարչապետից էլ պատասխան չկա» /վիդեո/

Սարի թաղում հուլիսի 19-ին ոստիկանության և քաղաքացիների միջև բախումներից հետո իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրվող վեց քաղաքացիների հարազատները այսօր՝ դեկտեմբերի 5-ին  վաղ առավոտից  բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց և պահանջում հանդիպում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: «Ամուսնուս առողջական վիճակը շատ վատ է: Արդեն մի ամսից ավել է դիմել ենք վարչապետին […]

Հայաստանը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ամրապնդումը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին Պարոն նախագահող, Հարգարժան գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղար Ամանոյին` Միջուկային անվտանգությանը նվիրված այս կարևոր համաժողովը կազմակերպելու համար: Այն լավ հնարավորություն է ընձեռում գնահատելու Միջուկային անվտանգության գագաթնաժողովների, 2013թ. Միջուկային անվտանգության և ԱԷՄԳ Գլխավոր համաժողովների շրջանակներում ընդունված որոշումների ու պայմանավորվածությունների իրականացման […]

«Մեծ ու ազնիվ հոգու շարժում կա»

Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը՝ Համո Սահյանը։ Ոչ, սոսկ բնանկարներ չէ, որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն… Վահագն Դավթյան

Ցուրտը ու սովը ինձ չեն խեղճացնի.ազատամարտիկը 5 օր է հացադուլի մեջ է

Արդեն 5-րդ օրն է, որ ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը Կառավարության դիմաց անժամկետ հացադուլ է հայտարարել: Ազատամարտիկի բողոքը իրավական հարթության վրա է: Նրա խոսքով՝ ինքը խարդախության զոհ է դարձել՝ 55 հազար դոլար գումար, պայմանագրով տալով  «Արցախբանկի» աշխատակից  Անուշիկ Շահրամանյանին, որը  այդպես էլ գումարը չի վերադարձրել: Ավելի ուշ Ղազարյանի փոխանցմամբ՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը […]

Քրիստոսը խոստացավ նրանց փսխել Իր բերանից

Ոչ մի դարաշրջան քրիստոնեական հոգու համար այնքան գայթակղիչ և վտանգավոր չի եղել, որքան մեր դարաշրջանը: Գուցե եղել է ավելի տանջալի և ավելի դժվար ժամանակաշրջան, ինչպես օրինակ, մարտիրոսների դարաշրջանը, երբ նրանք ահեղ տանջանքների և ահավոր մահվան էին դատապարտվում: Սակայն մինչ այս երբեք չեն եղել գայթակղության առումով այսքան վտանգավոր ժամանակներ: Գիտական և հատկապես տեխնիկական նվաճումները, որոնք եղել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի