16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 5, 2016

«Հայկական վերածնունդը» Վանաձորում լծվել է ձայն հավաքելու գործին

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը, կարխես թե, արդեն սկսել է խորհրդարանական ընտրությունների համար խոստումներ տալու և նման կերպ ձայներ հավաքելու գործընթացը: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խոստումների շեշտը դրված  է ավանդների վրա: Բանն այն է, որ վանաձորցիներին ասել են, թե եթե ընտրություններին իրենց ընտրեն, ապա իրենք հետ կվերադարձնեն անձնագիրը: Տարբեր թաղամասերում էլ սկսել են ցուցակագրել քաղաքացիներին, պահանջում […]

Հրդեհ Դավթաշենում. կա տուժած

Դեկտեմբերի 5-ին, ժամը 01.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 1-ին թաղամասի 38-րդ շենքի 9-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում, ներսում քաղաքացի կա, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 01.53-ին: Ննջասենյակում այրվել է մահճակալ՝ անկողնային պարագաներով: Փրկարարները […]

«Ծառուկյանը պետք է մտածի»

Շաբաթ օրը  տեղի է ունեցել   ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որին Գագիկ Ծառուկյանը  չի մասնակցել: ԲՀԿ-ականները, ինչպես հայտնել ենք, Ծոռուկյանին հորդորել են վերադառնալ: Մնում է՝ սպասել Ծառուկլյանի պատասխանին: Անդրադառնալով այս թեմային տնտեսագետ, ԱԺ ԲՀԿ խմբակցության բնախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը  Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Նիստում որոշում կայացվեց, որպեզի մենք հորդորենք, առաջարկենք պարոն Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն: […]

Վեճ` հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև /վիդեո/

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նստաշրջանին` իրավական և քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում, երբ քննարկվող թեման վերաբերվում էր կրոնական խտրականությանը, էքստրիմիզմին և տեռորիզմին` Ադրբեջանի պատվիրակն իր զեկույցում անդրադարձավ Հայաստանին և մեղադրեց  25 տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ դեպքերի և  20% իրենց տարածքները, այսպես կոչված, «օկուպացնելու և տեռորիստական քաղաքականություն վարելու […]

Հակառակորդը կիրառել է նաեւ ձեռքի հակատանկային նռնականետ

Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել  հրադադարի պահպանման ռեժիմը /ավելի քան 50 անգամ/` հիմնականում կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ /շուրջ 550 կրակոց/ և դիպուկահար հրացաններ /33 կրակոց/: Առաջնագծի արևելյան /Մարտունի/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը երկու անգամ օգտագործել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ /ՁՀՆ-7/: ՊԲ առաջապահ ուժերը բոլոր […]

Լարսը փակ է

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից պարբերաբար կապ է հաստատվում Վրաստանի ՃՇՇ ՕՀ-ի հետ, ով տեղեկատվություն է տրամադրում Լարսի ավտոճանապարհի վերաբերյալ: Նշենք, որ դեկտեմբերի 5-ի ժամը 08.00-ի դրությամբ ճանապարհը շարունակում է մնալ փակ: Կապ է հաստատվել Հվ. Օսեթիայի ՃԿԿ ՕՀ կապիտանի հետ, ով տեղեկացրեց, որ անցակետում կուտակվել է 558 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 120 մարդատար ավտոմեքենա, 13 […]

Խոշոր վթար Ռուսաստանում․ զոհերից 10-ը երեխաներ են /վիդեո/

Խոշոր վթար է տեղի ունեցել Ռուսաստանում՝ Հանտի-Մայնսիսկի շրջանում։ Վթարի է ենթարկվել երեխաների տեղափոխող ավտոբուսը՝ այն երկու մասի է բաժանվել։ Վթարի արդյունքում կա 12 զոհ, որոնցից 10-ը երեխաներ են։ 20 հոգի տարբեր վնասվածքներ են ստացել։ Ավտոբուսում շուրջ 30 երեխաներ էին՝ մարմնամարզիկներ, նրանք վերադառնում էին մրցումներից։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի