«Ծառուկյանը պետք է մտածի»
Շաբաթ օրը տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որին Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել: ԲՀԿ-ականները, ինչպես հայտնել ենք, Ծոռուկյանին հորդորել են վերադառնալ: Մնում է՝ սպասել Ծառուկլյանի պատասխանին:
Անդրադառնալով այս թեմային տնտեսագետ, ԱԺ ԲՀԿ խմբակցության բնախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց.
«Նիստում որոշում կայացվեց, որպեզի մենք հորդորենք, առաջարկենք պարոն Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Դա մեր երկրի, քաղաքական դաշտի համար դրական կլինի: Սա բոլորին է հայտնի. ոչ միայն կուսակցության անդամներին, այլև ժողովրդին: Հիմա մենք այդ հորդորով դիմել ենք պարոն Ծառուկյանին: Նա, բնականաբար պետք է մտածի՝ նպատակահարմա՞ր է, որ վերադառնա, թե՞ ոչ: Այս հարցի պատասխանը, երևի, մոտ օրերս կլսենք»: