Կյանքը զտում է
Ինչպես է կյանքը զտում մարդկանց, նկատե՞լ եք։ Չէ-որ այն ավելի խելացի ու իմաստուն է։ Դեռ երեկ նույն անկողնում էինք քնում, այսօր արդեն ընկերների մեջ էլ չկա։ Ագատա Քրիստի
Ինչպես է կյանքը զտում մարդկանց, նկատե՞լ եք։ Չէ-որ այն ավելի խելացի ու իմաստուն է։ Դեռ երեկ նույն անկողնում էինք քնում, այսօր արդեն ընկերների մեջ էլ չկա։ Ագատա Քրիստի
Դեկտեմբերի 3-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել 46-ամյա Բենյամին Ս.-ի կողմից 37 ամյա Նարինե Ա.-ին դանակահարելու մասին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումնների եւ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 16.30-ին, Բենիամին Ս.-ն ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացրել հանցագործության գործիք խոհանոցային դանակը: Կատարվում է քննություն:
«Այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ապագայում նրանք խաղաղ ճանապարհով կզավթեն «Էրիվանը», Գորիսը և Մեղրին։ Դրան հասնելու համար, ասել է նա, անհրաժեշտ է ստեղծել հզոր բանակ, ամուր տնտեսություն և այլն։ Իհարկե, բոլոր ազգերին հատուկ է արտաքին թշնամու երևույթի օգտագործումը սեփական հասարակության սոցիալական ամրությունը բարձրացնելու, ինքնություն ստեղծելու և իհարկե իշխանություն պահելու համար։ ԲԱՅՑ մի երկիր, որը […]
Նոյեմբերի 30-ին Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը՝ ՕՊԵԿ-ը, պատմական որոշում կայացրեց. 2008թ-ից հետո առաջին անգամ ՕՊԵԿ-ի պետությունները համաձայնվեցին կրճատել նավթի արդյունահանումը: ՕՊԵԿ-ի կազմի մեջ են մտնում 12 երկրներ՝ Իրան, Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Վենեսուելա, Քաթար, Լիբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ալժիր, Նիգերիա, Էկվադոր և Անգոլա։ 12 պետություներրից միայն Իրանը, Լիբիան և Նիգերիան ստացան արտոնություն կրճատմանը չմասնակցելու, քանի […]
«Սասնա ծռեր» խմբի գործով անազատության մեջ գտնվող մեղադրյալների տեսակցության արգելքը պարբերաբար վերանայվում է: Այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը, որում ասվում է. «Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու եւ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, […]
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ իրականացված ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 33 վարչական արձանագրություն: Ոչ բավարար գնահատելով այս ուղղությամբ տարվող աշխատանքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների […]
Մեզ միանալու են նորանոր ուժեր, քաղաքական գործիչներ, անհատներ. այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ այս կուսակցությունը, «Լուսավոր Հայաստանն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել են խորհրդարանական ընտրություններին համագործակցության մասին: Բոլոր հարցերին, նրա խոսքով, կպատասխանեն դեկտեմբերի 12-ին: Նա նշեց՝ իր ու Նիկոլ Փաշինյանի միջև եղել է նեղացվածություն՝ ՀԱԿ-ի ներսում, […]
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, մարդատար ավտոմեքենաների համար բացվել է։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը նախատեսվում է վերականգնել վաղը՝ դեկտեմբերի 6-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ճանաչվել է Տարվա մարդ՝ ամերիկյան Time հանդեսի ընթերցողների քվեարկության արդյունքում։ Մոդին հավաքել է քվեարկողներից 19 տոկոսի ձայները՝ հետեւում թողնելով թե ԱՄՆ-ի արդեն հեռացող նախագահ Բարաք Օբամային, թե նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Նրանք 7-ական տոկոսով երկրորդ տեղում են։ Երրորդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է՝ 6 տոկոսով։ Հնդկաստանի վարչապետը միջազգային հանրության ուշադրությունն իր […]