14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ով է ճանաչվել «Տարվա մարդ»

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ճանաչվել է Տարվա մարդ՝  ամերիկյան Time հանդեսի ընթերցողների քվեարկության արդյունքում։

Մոդին հավաքել է քվեարկողներից 19 տոկոսի ձայները՝ հետեւում թողնելով թե ԱՄՆ-ի արդեն հեռացող նախագահ Բարաք Օբամային, թե նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Նրանք 7-ական տոկոսով երկրորդ տեղում են։ Երրորդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է՝ 6 տոկոսով։

Հնդկաստանի վարչապետը միջազգային հանրության ուշադրությունն իր վրա գրավեց դրամական ռեֆորմով, որի շրջանակներում ամենախոշոր միավորները՝ 500 եւ 1 000 ռուփիները հանվեցին շրջանառությունից։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ