15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 5, 2016

Արամ Սարգսյանը` Փաշինյանի ու Մարուքյանի բանավեճից

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ուրախ է «Լուսավոր Հայաստանի» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ ձեռքբերած համաձայնության համար: Այս մասին նա նշեց այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում: Նա ասաց, որ իրենց համագործակցությունը միտում ունի իրական փոփոխություններ ու իսկական իշխանափոխության հասնելու: «Մենք փորձելու ենք մեր հնարավորությունների, ժողովրդի ներուժն ու պոտենցիալն օգտագործել` արդյունքի հասնելու համար»: Ինչ վերաբերում է […]

Քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստվել ձյան մաքրման աշխատանքներին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու ընդունած պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ պահանջների կատարման նկատմամբ: Այս մասով զեկուցվել է, որ նախորդ ամսվա ընթացքում կազմվել է 38 արձանագրություն:   Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է […]

Ամեն ինչ նորի՞ց

«Դա իր սահմանադրական իրավունքն է, ցանկացած քաղաքական ուժ, գործիչ, անձ կարող է օգտվել իր սահմանադրական իրավունքից»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` խոսելով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձից: Հարցին, թե պատրաստ են համագործակցել Գ. Ծառուկյանի հետ, նա պատասխանեց. «Մենք մեր հայտարարության մեջ նշել ենք այն սկզբունքները, որոնց […]

Երեք միլիոնի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվեց

Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել Հ.-ի տնից ոսկյա զարդեր գողանալու եւ 3.000.000 դրամի վնաս պատճառելու մասին, իսկ նոյեմբերի 29-ին նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել էր 31-ամյա Գագիկ Կ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ դեկտեմբերի 2-ին Գագիկ Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ Լոռու […]

Նպատակն է վեր հանել տեղական տուրքերի և վճարների հետ կապված օրենսդրությունում առկա թերությունները և բացերը

Ազգային ժողովը քննարկման է դրել «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ անելու օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը` Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ օրենքում փոփոխություններ կատարելը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Այն ուղղված է համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման գործընթացների պարզեցմանը, ինչպես նաև այդ եկամուտների ավելացմանը: «Օրենքի նախագծով առաջարկվում է տեղական տուրքերի […]

Լարսում արգելափակված քաղաքացիներն ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով

ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք․ «Վերին Լարս անցակետի անանցանելիության առնչությամբ հայտնում ենք, որ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը պարբերաբար այցելում է անցակետ, իսկ հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ: Անցակետում արգելափակված քաղաքացիներն ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով, սննդով, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նրանց ցուցաբերվում է առաջին բուժօգնություն: Անցակետում գտնվող ՀՀ […]

Խ. Քոքոբելյանն` Անուշ Սեդրակյանի հեռանալուց

«Անուշ Սեդրակյանն ինքն է կայացրել այդ որոշումը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` պատասխանելով հարցին, թե ինչով էր պայմանավորված օրերս կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի՝ կուսակցությունը լքելը: «Վսահեցնում եմ ձեզ, որ խորին հարգանք ունեմ Անուշ Սեդրակյանի նկատմամաբ, շնորհակալ եմ նրան իր կատարած ծանր աշխատանքի համար։ Ամենածանր օրերին […]

Երեխան դպրոց է հաճախել քոսատիպ վարակով, որից վարակվել են մի շարք աշակերտներ.Ահազանգ

Այսօր գրեթե բոլոր վայրերում վիրուսներ են տարածված: Ծնողները անհանգստանում են իրենց երեխաների մասին. չէ՞որ չկա որևէ երաշխիք, որ հաջորդ օրը վիրուսը կարող է վերանալ: Խնդրի առնչությամբ որևէ գերատեսչություն չի իրականացնում անհրաժեշտ ստուգումներ, տեղամասային բժիշկներն էլ առիթից առիթ են այցելում հիվանդներին, պատճառաբանելով՝ առանց որևէ պատճառի հարկ չէ այցելել տուն,դպրոց,մանկապարտեզ և այլն, իսկ մարդիկ էլ դիմում են […]

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի տարածաշրջանների  ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն: Գավառի տարածաշրջանի ճանապարհներին, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ- տեղ մերկասառույց է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՆոյեմբերիՀունվարի