27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նպատակն է վեր հանել տեղական տուրքերի և վճարների հետ կապված օրենսդրությունում առկա թերությունները և բացերը

Ազգային ժողովը քննարկման է դրել «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ անելու օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը` Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ օրենքում փոփոխություններ կատարելը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Այն ուղղված է համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման գործընթացների պարզեցմանը, ինչպես նաև այդ եկամուտների ավելացմանը: «Օրենքի նախագծով առաջարկվում է տեղական տուրքերի և տեղական վճարների հստակ ցանկ: Նախագծով սահմանվել են տեղական տուրքի 18 տեսակ և տեղական վճարի 20 տեսակ: Հստակեցվել ու սահմանվել են նաև տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը, ինչպես նաև այդ դրույքաչափերի մասով գոտիավորման սկզբունքի վերաբերյալ կարգավորումը»:

Գոտիավորման սկզբունքով առաջնորդվելու վերաբերյալ, նախագծով առաջարկվում է այն կիրառել 10.000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների համար, ընդ որում՝ տարբեր տեղական տուրքերի և վճարների համար հնարավորություն տալով սահմանել տարբեր գոտիավորումներ՝ դրույքաչափերի տարբեր գործակիցների կիրառմամբ: Բացի վեր նշված փոփոխություններից, օրենքի նախագծով փոփոխություններ են կատարվել տեղական տուրքի և՛ վճարի հաշվարկման, և՛ գանձման, տեղական տուրքի, և՛ վճարի արտոնությունների, և՛ ավել մուծված գումարների հետ վերադարձման հետ կապված իրավակարգավորող դրույթներում:

«Օրենքների ընդունման արդյունքում ակնկալվում է հստակորեն սահմանել և տարանջատել «տեղական տուրքեր» և «տեղական վճարներ» հասկացությունները: Նպատակն է վեր հանել տեղական տուրքերի և վճարների հետ կապված ՀՀ օրենսդրությունում առկա թերությունները և բացերը, միատեսակ մոտեցում ցուցաբերել տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրանց դրույքաչափերը սահմանելիս կհստակեցվեն տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն այդ հարցում»,-եզրափակեց Վ. Տերտերյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ