27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Սասնա ծռերի» գործով 12 մեղադրյալների տեսակցության արգելքը հանվել է

«Սասնա ծռեր» խմբի գործով անազատության մեջ գտնվող մեղադրյալների տեսակցության արգելքը պարբերաբար վերանայվում է:

Այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը, որում ասվում է.

«Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու եւ 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով  անազատության մեջ գտնվող անձանց տեսակցության իրավունքի սահմանափակմանն առնչվող հարցերը  պարբերաբար վերանայվում են քննություն իրականացնող մարմնի կողմից եւ գտնվում  դատախազի անհընդհատ հսկողության ներքո:

Յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ դրսեւորելով անհատական մոտեցում, հիմք ընդունելով կոնկրետ փուլում նախաքննության բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը, արդեն իսկ վերացվել է  անազատության մեջ գտնվող 12 մեղադրյալի նկատմամբ կիրառված՝ ընտանիքի անդամների հետ տեսակցությունների արգելքը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ