27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նավթային հսկաների որոշումը կօգնի համաշխարհային տնտեսությանը

Նոյեմբերի 30-ին Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը՝ ՕՊԵԿ-ը, պատմական որոշում կայացրեց. 2008թ-ից հետո առաջին անգամ ՕՊԵԿ-ի պետությունները համաձայնվեցին կրճատել նավթի արդյունահանումը:

ՕՊԵԿ-ի կազմի մեջ են մտնում 12 երկրներ՝ Իրան, Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Վենեսուելա, Քաթար, Լիբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ալժիր, Նիգերիա, Էկվադոր և Անգոլա։  12 պետություներրից միայն Իրանը, Լիբիան և Նիգերիան ստացան արտոնություն կրճատմանը չմասնակցելու, քանի որ ժամանակ է պահանջվում պատժամիջոցներից վերականգնվելու համար:

Երկարատև բանակցությունների արդյունքում որոշվեց 2017թ-ին հունվարի 1-ից սկսած վեց ամիս շարունակ օրեկան կտրվածքով արդյունահանել ոչ ավել քան 32.55 մլն բարել նավթ:

Սաուդյան Արաբիան, Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող այլ նավթային պետությունների հետ պլանավորված խորհրդակցության նախօրեին հրաժարվեց հանդիպումից: Պաշտոնական նամակում այդ քայլը բացատրվում էր նրանով, որ պետք է նախ լուծել ներքին հակասությունները, ապա վերջնական առաջարկով հանդես գալ մյուս պետություններին: Նավթի արդյունահանումը կրճատելուց հրաժարվում էին ոչ միայն Իրանը, Նիգերիան և Լիբիան, այլ նաև Իրաքը՝  որպես պատճառ առաջ քաշելով «Իսլամական պետության» դեմ մղող պայքարով:  Ռուսաստանից ևս ակնկալվում էր պատրաստակամություն, սակայն այն չէր շտապում որոշում կայացնել՝ սառեցնել, թե կրճատել արդյունահանումը:

Բոլոր դեպքերում, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները հայտնում են համաձայնության կայացման հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի բարձր դերակատարության մասին: Ըստ հավաստի տվյալների՝ Ռուսաստանը ՕՊԵԿ-ի վերջնական հանդիպումից առաջ խոստացել է իսկապես կրճատել նավթի արդյունահանումը, այլ ոչ թե սառեցնել այն:

Դեկտեմբերի 10-ին Վիեննայում կայանալու է ՕՊԵԿ-ի հանդիպումը ՌԴ-ի և այն պետությունների հետ, որոնք կազմակերպության անդամ չեն, սակայն խոստացել են մասն դառնալ այս համաձայնության:

«Bloomberg» գործակալությունը ներկայացրել է նավթի այն գինը, որն անհրաժեշտ է ՕՊԵԿ-ի երկրներին, ինչպես նաև 2016 թ. սեփական երկրի բյուջեն կարգավորելու համար ՌԴ-ին: Մասնավորապես, ՌԴ-ին հարկավոր է, որ նավթի մեկ բարելի գինը կազմի $69, իսկ Իրանին՝ $58,30:

«Goldman Sachs Group» միջազգային ֆինանսական ընկերության կանխատեսմամբ՝ նավթի գները կարող են բարձրանալ $60-ից ավել, եթե ՕՊԵԿ-ն ու ՌԴ-ն հավատարիմ մնան նավթի արդյունահանումը կրճատելու խոստմանը:

Ու թեև ՌԴ Կենտրոնական Բանկի նախագահը նավթի գների բարձրացումը չի տեսնում որպես երկրի ներտնտեսական խնդիրների լուծում, սակայն անհնար է չխոստովանել, որ գործարքը շահավետ կլինի տնտեսական եկամուտներ ապահովելու տեսանկյունից:

«Bloomberg»-ը բացահայտել է, որ ՕՊԵԿ-ի հետ նավթի արդյունահանումը կրճատելու շուրջ բանակցություններում ներգրավվելու հաշվին ՌԴ պետբյուջեն 400 մլրդ ռուբլու եկամուտ է ստացել ($ 6 մլրդ): Ռուսաստանի կողմից նավթի արդյունահանումը կրճատելու հավանականությունը բարձրացրել է նավթի գինը տարեսկզբի $27-ից մինչև $44:

Այսպիսով, եթե առաջիկա հանդիպմանը Ռուսաստանը և մյուս նավթարդյունահանողները վերջնականապես միանան ՕՊԵԿ-ի համաձայնությանը, ապա կարելի է ակնկալել համաշխարհային շուկայի կայունացում:

 

Վալյա Մարտիրոսյան

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ