26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վեճ` հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև /վիդեո/

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 48-րդ լիագումար նստաշրջանին` իրավական և քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում, երբ քննարկվող թեման վերաբերվում էր կրոնական խտրականությանը, էքստրիմիզմին և տեռորիզմին` Ադրբեջանի պատվիրակն իր զեկույցում անդրադարձավ Հայաստանին և մեղադրեց  25 տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ դեպքերի և  20% իրենց տարածքները, այսպես կոչված, «օկուպացնելու և տեռորիստական քաղաքականություն վարելու մեջ»:
Քանի որ հայկական պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանի զեկույցը նախորդել էր ադրբեջանցի պատվիրակի զեկույցին  մեր պատվիրակը հնարավորություն չունենալով անմիջապես պատասխանելու, հաշվառվեց և նիստի նախագահողից առանձին կարգով ձայնի իրավունք պահանջեց, բայց, քանի որ նախագահողը նույնպես ազգությամբ ազերի էր ձայնի իրավունք հայկական պատվիրակության ներկայացուցչին չնձեռվեց:
Սակայն հաջորդ օրվա նիստին անկանխատեսելի լարվածությամբ բանավեճ տեղի ունեցավ, որն արժանացել է միջազգային 10-ից ավել երկրների պատվիրակների քննարկմանն ու կոշտ վերաբերմունքին:
Խորհրդարանական վեհաժողովի մասնակից միջազգային պատվիրակների համար անընդունելի են միապետական քաղաքականություն վարող երկրի արտաքին քաղաքականության որդեգրված նմանօրինակ  կուրսը:

Մանրամասները համացանցում հայտնված սիրողական տեսագրությունում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ