26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ցուրտը ու սովը ինձ չեն խեղճացնի.ազատամարտիկը 5 օր է հացադուլի մեջ է

Արդեն 5-րդ օրն է, որ ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը Կառավարության դիմաց անժամկետ հացադուլ է հայտարարել:

Ազատամարտիկի բողոքը իրավական հարթության վրա է: Նրա խոսքով՝ ինքը խարդախության զոհ է դարձել՝ 55 հազար դոլար գումար, պայմանագրով տալով  «Արցախբանկի» աշխատակից  Անուշիկ Շահրամանյանին, որը  այդպես էլ գումարը չի վերադարձրել: Ավելի ուշ Ղազարյանի փոխանցմամբ՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վաշխառության համար Սարգիս ղազարյանին  դատապարտել է տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Սարգիս Ղազարյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ իրեն ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանի օգնական Արամ Վարդևանյանը:

«Ներկայացրել եմ փաստեր, ձայնագրություններ, որտեղ խոսվում է նաև պատգամավորների մասին: Վարդևանյանը լսեց, բայց դեոռ ոչ մի բան չասաց: Ուղղակի ես ասացի, որ ուզում եմ հանդիպել անձամբ վարչապետի հետ: Ես դիմել եմ նաև Սերժ Սարգսյանին:Ես ունեմ շատ մարդկանց մերկացնող ձայնագրություններ»,- նշեց ազատամարտիկը:

«Ես էստեղից ոչ մի տեղ չեմ գնա, լակոտ չեմ, պետք ա արդարության հասնեմ: Ես տարբերակ չունեմ ու նյարդերս էլ տեղի են տալիս: Ցուրտը ու սովը ինձ չեն խեղճացնի: Ես դրան սովոր եմ, բայց էս վիճակը խայտառակություն ա ու չի կարելի կուլ տալ»,-եզրափակեց Սարգիս Ղազարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ