27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 26, 2016

Աստծո առջեւ. Մեծերը Աստծո մասին

«Բնության ճանաչողությունը ինձ սովորեցրել է ավելի վերին բաները խորհրդածել Աստծո մասին, ում առջև մեր երկիրը մի փոքրիկ փոշեհատիկ է իր նման անթիվ-անհամար փոշեհատիկների մեջ՝ որպես Աստծո Գահի պատվանդան»: ՀԱԼԼԵՐ Ալբրեխտ Ֆոն – (1708-1777), շվեյցարացի կազմախոս- մարդաբան, բնախոս, բնագետ, բանաստեղծ, աստվածաբան, փիլիսոփա: Փորձարարական բնախոսության հիմնադիրներից մեկը:

Ի՞նչ հարցեր են քննարկվել ՀՀԿ ԳՄ նիստում. Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց

Հայաստանի հանրապետական կուսակցությունը այսօր՝ օգոստոսի 26-ին հաստատել է Գյումրիում եւ Վանաձորում ՏԻՄ ընտրությունների ավագանիների ընտրացուցակները։ Այդ մասինքիչ առաջ   ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնեց  ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ՝    Գյումրիում ՀՀԿ ընտրացուցակը բաղկացած է 99 թեկնածուներից, իսկ ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Վանաձորում ցուցակը բաղկացած է 68 […]

«Ռոստովը» զարմացրել է Անչելոտիին

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությանը: «Բարդ խումբ է. պետք է զգույշ լինենք: Նախորդ մրցաշրջանում «Ատլետիկոն» դուրս թողեց «Բավարիային» այս խաղարկությունից: «Ռոստովը» զարմացրեց ինձ «Այաքսի» նկատմամբ ջախջախիչ հաղթանակով, իսկ ՊՍՎ-ն նախորդ մրցաշրջանում միայն 11-մետրանոցներով զիջեց «Ատլետիկոյին»: Այս խումբը թույլ չէ»,- Անչելոտիի խոսքն է փոխանցում «Բավարիայի» պաշտոնական կայքը:

Մոսկվայում բանկը գրավելու փորձ կատարած հայ գործարարը բանտում հացադուլ է հայտարարել

Մոսկվայում դատարանը օգոստոսի 26-ին 2 ամսով կալանավորել է հայ գործարար Արամ Պետրոսյանին, ով մեղադրվում է մայրաքաղաքի կենտրոնում «Սիթիբանկի» բաժանմունքը գրավելու համար: Այդպիսով բավարարվել է քննության միջնորդությունը: Բողոքելով կայացված որոշման դեմ` գործարարը չոր հացադուլ է հայտարարել, փոխանցում է Интерфакс-ը: Դատավոր Թերեզա Ժրեբեցը որոշում է կայացրել բավարարել քննության միջնորդությունը` Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը մինչև հոկտեմբերի […]

Այս պահի դրությամբ, Իտալիայում երկրաշարժի հետեւանքով հայեր եւ ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԻՆ

Այս պահի դրությամբ, Իտալիայում երկրաշարժի հետեւանքով հայեր եւ ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 25-ին, ժամը 11.30 կապ է հաստատվել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս, 2-րդ քարտուղար Ա. Հովհաննիսյանի հետ, ով տեղեկացրել է, որ նշված ժամի դրությամբ զոհերի եւ տուժածների մեջ ազգությամբ հայեր եւ […]

Արմավիր-Գյումրի ճանապարհին մահացու ելքով վթարից տուժած ռուս զինծառայողը հիվանդանոցում մահացել է

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում օգոստոսի 25-ին մահացու ելքով վթարի հետեւանքով տուժած` ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան, 48-ամյա Ալեքսանդր Սվիտկոյը նույնպես մահացել է: Ռուս զինծառայողը ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածքներ: Նա մահացել է այսօր՝ օգոստոսի 26-ին, 2 ժամ առաջ: Հիշեցնենք, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Գետափ հատվածում ՌԴ ՍԶ N զորամասի զինծառայող, կապիտան Ալեքսանդր Սվիտկոյի կողմից վարվող […]

Պուտինը պարգևատրել է Նալբանդյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին Բարեկամության շքանշանով պարգեւատրելու մասին: Համապատասխան փաստաթուղթը օգոստոսի 26-ին հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: «Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության եւ համագործակցության մեծ ներդրման համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Աղվանի Նալբանդյանին պարգեւատրել Բարեկամության շքանշանով»,- ասված է հրամանագրում: Բարեկամության շքանշանով պարգեւատրվում են խաղաղության, բարեկամության, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված