28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 26, 2016

Իտալիայի վարչապետն արտակարգ դրություն է հայտարարել երկրաշարժից տուժած շրջաններում

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին արտակարգ դրություն է հայտարարել լույս չորեքշաբթի տեղի ունեցած երկրաշարժից տուժած շրջաններում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Վերջին տվյալներով՝ աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի: Նրանց մեծ մասը՝ մոտ 200 հոգի, մահացել է Ամատրիչե քաղաքում: Տուժածներին օգնություն տրամադրելու համար Իտալիայի կառավարությունը հատկացրել է 50 միլիոն եվրո: Ռենցին խոստացել է, որ շուտով […]

Արամ Պետրոսյանին մոսկովյան բանկում պատանդներ վերցնելու մեղադրանք է առաջադրվել

Քննիչներն այսօր՝ օգոստոսի 26-ին մեղադրանք են առաջադրել Մոսկվայի կենտրոնում Citibank-ի մասնաճյուղում պատանդներ վերցրած Արամ Պետրոսյանին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: «Արամ Պետրոսյանը մեղադրվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ժ» կետերով (ավելի քան երկու անձանց առարկան որպես զենք օգտագործելով պատանդ վերցնելը)»,- հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական վարչության ղեկավարի օգնական Յուլյա Իվանովան: […]

Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասնում է 250-ի

Իտալիայում երկրաշարժը վնասել կամ ավերել է 293 շինություն, որոնք պատմական նշանակություն ունեն: Այս մասին հայտարարել է Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին: Իտալիայի կենտրոնական հատվածում լույս չորեքշաբթի գրանցվել է 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Ավերածությունները գրանցվել են Լացիո, Ումբրիա և Մարկե շրջաններում: Այս ընթացքում Ապենիններում գրանցվել է մոտ 500 ստորգետնյա ցնցում: Ինչպես հաղորդում է France Press-ը՝ շատ […]

Ջուր չի լինի

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին եւ 2-րդ զանգվածների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Էջմիածին-Արմավիր ճանապարհին թմրաորջ է հայտնաբերվել /վիդեո/

Ոստիկանությունը բացահայտել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին գտնվող կիսակառույց շինությունում 3 անձիք թմրամիջոց են պատրաստել: Ոստիկանները տեղեկությունը ստացել են օգոստոսի 19-ին: Շինությունում, որը նմանվել է թմրաորջի, հայտնաբերվել են ներարկիչներ լցված կոդեին տեսակի թմրամիջոցին նմանվող գորշ հեղուկով, բենզինի տարաներ, տարատեսակ դեղահաբեր ու տուփեր, յոդ եւ այլ առարկաներ: Մանրամասները՝ տեսանյութում

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 41 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 620 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև […]

Շարմազանովը և ՀՀԿ պատգամավորները աղոթեցին առաջնագծում /վիդեո/

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ պատգամավորներ՝ Գագիկ Մելիքյանը, Վահրամ Մկրտչյանը առաջնագծում զինվորների հետ հանդիպումից հետո Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի հետ աղոթեցին հանուն զինվորի և երկրի խաղաղության: Մանրամասները՝ տեսանյութում:

Նախկին աշխատակիցը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից պահանջում է.Ժողովուրդ

««Ժողովուրդ»–ը պարզեց, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պահպանության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Հովհաննիսյանը դիմել է Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և պահանջում է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը վճարի իրեն հասանելիք աշխատավարձը, որը կազմում է 343 հազար 856 դրամ։ Իսկ ինչ հիմնավորում է ներկայացրել էդգար Հովհաննիսյանը դատարան բերած իր հայցադիմումում։ Պարզեցինք, որ էդգար […]

«Շտապօգնություն»-ից ասացին` եթե գումարը չբերեք, դատի կտանք.Իրավունք

«Իրավունք» թերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Լարիսա Արսենյանը, որն իր եղբոր ընտանիքի հետ վարձով բնակվում է Արտաշատում  սոցիալապես ծանր վիճակում: Կնոջ խոսքով` հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը եղբոր առողջական վիճակը վատացել է: Զանգահարել են «Շտապօգնություն», որն էլ ԱԻՆ-ի աշխատակիցների հետ  հիվանդին տեղափոխել են Արտաշատի բժշկական կենտրոնի վերակենդանացման  բաժին: Այնտեղից էլ խորհուրդ են տվել Արսենյանին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի