Մեքսիկայում Զիկա վիրուսով հիվանդացածների թիվը հասնում է 1.3 հզ մարդու

Մեքսիկայի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Զիկա վիրուսով հիվանդացիության դեպքերի թիվը հասնում է 1.3 հզ-ի: Ըստ գերատեսության տվյալների՝ միայն վերջին 19 օրվա ընթացքում հիվանդների թիվը գրեթե հասել է 500-ի: Հիվանդների թվում 612 հղի կին կա: Դրա հետ մեկտեղ Մեքսիկայում չի գրանցվել հիվանդության առկայություն նորածինների շրջանում: Զիկայով հիվանդ մայրերի բոլոր երեխաները առողջ են ծնվել: