Հետախուզվողը կամավոր ժամանեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով
Ոստիկանության ծառայողների կողմից հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 12-ին, ժամը 18.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել և կամավոր բաժին ներկայացել 1961 թ. ծնված Արտակ Թ.-ն, որը հունիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: