03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 29, 2016

Վլադիմիր Պուտինն Անթալիա չի մեկնի

RIA Novosti-ն տեղեկացնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում մեկնել Թուրքիա` դիտելու օգոստոսի 31-ին կայանալիք Ռուսաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական խաղը: «Ո´չ, հեռվից կերկրպագենք»,- այսպես է պատասխանել Պուտինի մամուլի քարտուղար Դեմիտրի Պեսկովը հարցին, թե արդյոք ՌԴ նախագահի պլաններում կա խաղը դիտելու ցանկություն:

75-ամյա տղամարդը վրաերթի է ենթարկվել և մահացել. վարորդը փախել է դեպքի վայրից

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Շատվան գյուղի 75-ամյա բնակչին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 2016 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 09:25-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շատվան ճանապարհին հայտնաբերվել է անհայտ անձի դի: Պարզվել է, որ մահացածը հանդիսանում է ՀՀ […]

Սպորտը գրեթե միշտ անկանխատեսելի է․Արսեն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի վերաբերյալ գրառում է կատարել Facebook-յան իր էջում: «Ցավոք սպորտը գրեթե միշտ անկանխատեսելի է… Եվ չկա ոչ մի երաշխիք, որ ամեն ինչ ճիշտ անելու դեպքում արդյունքը կլինի դրական։ Ինչևէ, լավագույնը դեռ առջևում է։ Սպասեք նոր հաղթանակների՝ էլ ավելի ուժեղ ու տպավորիչ։ Ինչպես կասեր լեգենդար Ալին՝ I’ll […]

Ֆեյսբուքում երկար նստելը առաջացնում է մի շարք հոգեկան շեղումներ. Ս․ Մարտիրոսյան

Ֆեյսբուքում երկար նստելը մարդու մոտ հաճախ առաջացնում է մի շարք հոգեկան շեղումներ։ Վատը այն է, որ դա կատարվում է աննկատ և սահուն, այնպես, որ մարդ ինքն էլ չի զգում փոփոխությունները։ Արդեն բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ կան այն մասին, թե որքան դեպրեսիվ են դառնում մարդիկ սոցիալական ցանցերում նստելուց։ Ինչ֊որ ժամանակ առաջ բացահայտվել էր, որ հենց Ֆեյսբուքի հոգեբանները […]

Նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին կտրվի դրամական օգնություն

Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան: Հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը երեխայի` առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, տարածքային սոցիալական աջակցության գործակալություն /բաժին/ պետք է ներկայացնի առաջին […]

Հալեպում հայ զինծառայող է զոհվել

Հալեպում հայ զինծառայող է զոհվել: Սիրիայում հրատարակվող հայկական  «Գանձասար» թերթը հայտնում է, որ զոհվածը 1992 թվականին ծնված Հարութ Մանուկ Պողոսյանն էր: Հարութ Մանուկ Պողոսյանը զոհվել է Հալեպի հարավ-արեւելյան մասում մարտերի ընթացքում: Զոհվածի մարմինը վաղը կփոխանցեն հարազատներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված