17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 29, 2016

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 06.00-20.00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 29-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:  Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, […]

Գյուղնախը խորհուրդ է տալիս արագացնել հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը

Համաձայն ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տեղեկատվության` հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս հողօգտագործողներին  հացահատիկային մշակաբույսերի բերքի կորուստներից խուսափելու համար ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցներն արագացնելու բերքահավաքի աշխատանքները:

Զարզանդը անաղուհաց քրդի շուն ա. Գեներալի եղբոր որդին ստանում է ասածի պատասխանը

Երկրապահ ազատամարտիկները շարունակում են բուռն արձագանքել Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հայտարարությանը, թե Զորավար Մանվել Գրիգորյանը Արցախյան ազատամարտում չի կռվել: Ստորեւ ներկայացնում ենք Տավուշի երկրապահական կառույցների պատասխանատուների դիրքորոշումը: Ռուդիկ Դավթյան` ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահ. – Զարզանդը անաղուհաց քրդի շուն ա: Թքեմ ես դրա նամուսին, որ գեներալով մարդ ա դառել, հիմա ուրանում ա իրեն պահողին, մեծացնողին, […]

Ֆելաինին կբացակայի վնասվածքի պատճառով

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին վնասվածք է ստացել «Հալ Սիթիի» դեմ հանդիպմանը: «Որոշ ժամանակով կորցրի Ֆելաինիին: Նա մկանային պատռվածք է ստացել, և դա այդքան էլ լավ չէ: Չեմ ուզում խոսել այն մասին, թե որքան ժամանակով է նա բացակայելու, բայց շատ վատ է: Կարծում եմ՝ նա կմեկնի Բելգիայի […]

Արամ Մանուկյանին տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց. նրան կվիրահատեն

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին այսօր «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց: Այդ մասին տեղեկացնում է նրա պաշտպան Իննեսա Պետրոսյանը: Պաշտպանի փոխանցմամբ Արամ Մանուկյանը այսօր վիրահատվելու է: Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի […]

Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թօգոստոսի 29-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` 10:00-14:00 Վճռաբեկ դատարանը միակողմանի, Հանրապետական դատախազությունը միակողմանի և հարակից հանրայինբաժանորդները, 10:00-17:00 Արարատյան 1-ին զանգվածի 8, 10, 10/1, 10/2, 12, 14, 16 շենքերը, Շրջանայինփողոցը, Բելինսկի փ. 1-96, Չերնիշեվսկի փ. 17-77 սեփական տները, […]

Սեռական հարաբերություն` 16 տարին չլրացած անձի հետ .հետախուզվողը հայտնաբերվեց

Օգոստոսի 28-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Քարակերտ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել օգոստոսի 15-ից Տաշիրի բաժնի կողմից ՀՀ քր. օր.-ի 141 հոդվածի (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար հետախուզվող, […]

Ոստիկանությունը հերքել է Լոս Անջելեսի օդանավակայանում հրաձգության մասին տեղեկությունները

Լոս Անջելեսի օդանավակայանում հրաձգության մասին տեղեկությունները չեն հաստատվել, հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանության աշխատակից Էնդի Նիմանը իր Twitter–յան միկրոբլոգում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: «Լոս Անջելեսի օդանավակայանում հրաձգության մասին հաղորդագրությունների պատճառը լսված բարձր ձայներն են եղել: Ոչ մի հրաձգություն չի եղել: Ոչ մի տուժած չկա: Ձայների աղբյուրը պարզելու համար շարունակվում է հետաքննությունը»,- գրել է Նիմանը Ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի