19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 29, 2016

Ռուսական շոու-բիզնեսի գեղեցկուհիները՝ դպրոցական տարիներին /ֆոտոշարք/

Դժվար է հավատալ, որ այս համեստ երեխաները տարիներ անց վերածվելու են ինքնավստահ սրտակեր կանանց եւ մեծ հաջողությունների հասնեն։ Եկատերինա Կլիմովա Աննա Սեմենովիչ Անֆիսա Չեխովա Ալյոնա Վոդոնաեւա Քսենիա Բորոդինա Օլգա Բուզովա Մաշա Մալինովսկայա Անաստասիա Վոլոչկովա Քեթի Տոպուրիա Նատալյա Վոդյանովա

Մթերքներ՝ ատամների առողջությունն ու շնչառության թարմությունը պահպանելու համար

Բոլորն էլ ցանկանում են առողջ ատամներ և թարմ շնչառություն ունենալ, սակայն օրվա ընթացքում մեր օգտագործած մթերքներն իրենց հետևանքներն են թողնում ատամների առողջության և շնչառության վրա: Ուստի, շատ կարևոր է իմանալ, թե ինչպիսի մթերքներ են անհրաժեշտ օգտագործել` ատամների առողջությունն ու շնչառության թարմությունը պահպանելու համար: ‪Ջուրը‬ շնչառությունը թարմացնող ամենաարագ և հասանելի միջոցն է: Երբ մենք ջրազրկված ենք, […]

Երեւանում կեղծ համերգի տոմսեր վաճառելու դեպքով քրգործ է հարուցվել

Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված կեղծ համերգի տոմսեր վաճառելու դեպքով քրեական գործ է հարուցվել, 2 անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ քննչական կոմիտեն: Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 34-178-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է մի խումբ անձնաց կողմից): Քրեական գործի շրջանակում արդեն կատարվել են հարցաքննություններ, նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: […]

ԼՂՀ Պաշտպանության բանակը տեղեկացնում է

Հանգստյան օրերին ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Սեպտեմբերը կսկսվի տեղումներով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը։ Ըստ այդմ՝ հանրապետության տարածքում օգոստոսի 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 1-2-ին շրջանների մեծ մասում առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավային 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 29-31-ը էապես չի փոխվի, սեպտեմբերի 1-2-ը կնվազի 2-4 աստիճանով: Երևանում օգոստոսի 29-31-ը […]

Կիեւյան կամրջից տղամարդ է նետվել. դիակի մոտ բջջային հեռախոս ու ID քարտ է եղել

Երեւանում երեկ`օգոստոսի 28-ին, տղամարդ է իրեն նետել Կիեւյան կամրջից: Ըստ shamshyan.com-ի` դիակի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, ինչպես նաեւ 40-ամյա Կարեն Հակոբյանի անվամբ ID քարտ: Ոստիկանությունը պարզում է` արդյոք մահացածը Կ. Հակոբյանն է, թե ոչ:

Հնդկաստանում 156 մարդ է զոհվել ջրհեղեղների ժամանակ

Հնդկաստանի արեւելյան Բիհար նահանգում ջրհեղեղների զոհ է դարձել 156 մարդ: Այս մասին տեղեկացնում  է ՏԱՍՍ-ը, որը  փոխանցում է աղետի հետեւանքների վերացման հարցերի Ազգային վարչության տվյալները: Հեղեղների հետեւանքով շուրջ 1.4 մլն մարդ է տուժել Բիհարի 12 շրջանների 2024 գյուղերում: Նաեւ 8 մլն հեկտար գյուղատնտեսական նշանակության տարածքներ են հեղեղվել, ճանապարհներ, լրջորեն վնասվել կամ ամբողջությամբ քանդվել են տասնյակ կամուրջներ: […]

Ջուր չի լինի

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին բնակելի զանգվածի` ամբողջությամբ ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի