29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մթերքներ՝ ատամների առողջությունն ու շնչառության թարմությունը պահպանելու համար

Բոլորն էլ ցանկանում են առողջ ատամներ և թարմ շնչառություն ունենալ, սակայն օրվա ընթացքում մեր օգտագործած մթերքներն իրենց հետևանքներն են թողնում ատամների առողջության և շնչառության վրա: Ուստի, շատ կարևոր է իմանալ, թե ինչպիսի մթերքներ են անհրաժեշտ օգտագործել` ատամների առողջությունն ու շնչառության թարմությունը պահպանելու համար:

Ջուրը‬ շնչառությունը թարմացնող ամենաարագ և հասանելի միջոցն է: Երբ մենք ջրազրկված ենք, թքարտադրությունն ավտոմատ կերպով պակասում է, քանի որ մարմինը փորձում է պահպանել խոնավությունը: Իսկ թուքը պաշտպանում է բերանի խոռոչը մանրէների բազմանալուց, որոնք պատճառ են հանդիսանում տհաճ
հոտի առաջացման համար:

Ցիտրուսներ‬
Նարինջը, կիտրոնը, լայմը, կիվին և C վիտամինով հարուստ մյուս ցիտրուսներն օգնում են թարմ պահել շնչառությունը, քանի որ հենց C վիտամինն է պայքարում մանրէների դեմ:

Համեմունքներ‬ և ‪‎կանաչեղեն‬
Հիլը, անանուխը, մաղադանոսը, դարչինը, մեխակը և մյուսները օգնում են պահպանել թարմ շնչառություն:

Պրոբիոտիկները‬, որոնք առկա են, օրինակ, յոգուրտում, օգնում են բերանի խոռոչի վերքերի լավանալուն, ուստի խթանում են թարմ շնչառությանը:

Բանջարեղենը
Բրոկկոլին‬, ‪‎գազարն‬ ու վարունգը‬ նույնպես օգնում են վերացնել բերանի խոռոչի մանրէները, այսպիսով խթանելով թքարտադրությանը:

Խնձորը‬ խթանում է թքարտադրությանը և բերանի խոռոչի մաքրմանը:

Մաստակ‬.Թքարտադրության ևս մեկ արդյունավետ միջոց է մաստակը:

Կանաչ‬ թեյը հարուստ է ֆլավոնոիդներով, որոնք չեն թողնում, որպեսզի մանրէները բազմանան ատամների վրա:

Nuga Best – Armenia-ի ֆեյսբուքյան էջ
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ