Մահվան ելքով վրաերթ Երեւանի Աճառյան փողոցում
Օգոստոսի 2-ին, ժամը 22.20-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա Վարդան Քալաշյանին, որը տեղում մահացել է: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ գիշերը, ժամը 3.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 44-ամյա Կարեն Ս.-ն եւ հայտնել, որ ինքն է իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկել հետիոտնին եւ անզգուշությամբ պատճառել մահ: Կատարվում է նախաքննություն: