08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 3, 2016

Վարուժան Ավետիսյանը կալանավորվեց.նա չի ընդունում մեղադրանքը

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ օգոստոսի 3-ին բավարարել է քննիչի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորման որոշում կայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ: Դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Ավետիսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ Նշենք, որ «Սասնա ծռերի» անդամներին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի […]

«Հաց տարողին» նույն մեղադրանքներն են առաջադրվել.փաստաբանը մանրամասնել է

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհած «Սասնա ծռերի» անդամներին սեփական մեքենայով սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին առաջադրվել են «Սասնա ծռերի» մյուս անդամներին առաջադրված մեղադրանքները: Լրագրողների հետ զրույցում  փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշել է , որ նույն մեղադրանքն արտատպվել է, որը խոսում է թերի, ոչ անհատականացված աշխատանքի մասին: «Նրան մեղադրանք է առաջադրվել այն մասով, թե նա հուլիսի 17-ին մուտք է […]

Խաչատուրովի բիզնեսի մասին. ՀԺ

«Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի (թաղապետարանի) դիմաց մոտ 10 օրից կբացվի «Էյֆե» բիլիարդ-ակումբը, որը մամուլի հրապարակումների համաձայն՝ պատկանում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանելով մեր հարցին, թե արդյոք նշված բիլիարդ-ակումբը պատկանում է Յուրի Խաչատուրովին կամ իր ընտանիքին, ասաց. «Որեւէ զինվորականի անձնական կյանքին վերաբերող տեղեկատվության […]

Քանի մարդ է այս տարի արտագաղթել Հայաստանից. Ժողովուրդ

«Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության պաշտոնական թիվը կազմել է 2 մլն 995 հազար 100 մարդ։ Նկատենք, որ այս տարվա վեց ամսում ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 3 հազար 500-ով։ Ընդ որում, բերված թիվն արտագաղթած քաղաքացիներին չի ներառում։ Մշտակաև բնակչության պաշտոնական թիվը, կարելի է ասել, որ ՀՀ քաղաքացիների հանրագումարն է, որը իր […]

Արցախում ականի պայթյունից զինծառայող է զոհվել

Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 31 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց. տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ-ն։ Օգոստոսի 2-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել […]

Միայն ինտեռնետի համար. ՀԺ

«Սյունիքի մարզպետարանը 2016թ. համար պետբյուջեից միայն ինտերնետի համար ստանալու Է 2 մլն դրամ, իսկ հակավիրուսային ծրագրերի և համակարգչային սարքերի պահպանման ու վերանորոգման համար՝ համապատասխանաբար 650 հազար և 750 հազար դրամ։ Մարզպետարանը միայն հեռախոսազրույցների վրա ծախսելու Է ոչ ավել, ոչ պակաս, քան 6 մլն 115 հազար դրամ, այն դեպքում, երբ հնարավոր Է բջջային կապի տարբեր օպերատորների […]

Ինքնահրկիզված Քաջիկը թմրամոլ էր և ՁԻԱՀ-ով հիվանդ. նրան օգնողները վտանգվա՞ծ են

Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանը, ով ստացած այրվածքներից հետո մահացավ երեկ օգոստոսի 2-ին մահանալուց առաջ  ասել է, թե ինքնահրկիզման պատճառը քաղաքական չէ: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ հիվանդանոցից: Ինքնահրիկզվողը նույնիսկ չի գիտակցել, որ դա արել է հանրահավաքի ժամանակ: Նա ասել է, որ իր խնդիրը արդարադատության հետ է կապված , քանի որ կինը իրեն վռնդել է տանից ու ինքը մնացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի