Խաչատուրովի բիզնեսի մասին. ՀԺ

«Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի (թաղապետարանի) դիմաց մոտ 10 օրից կբացվի «Էյֆե» բիլիարդ-ակումբը, որը մամուլի հրապարակումների համաձայն՝ պատկանում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանելով մեր հարցին, թե արդյոք նշված բիլիարդ-ակումբը պատկանում է Յուրի Խաչատուրովին կամ իր ընտանիքին, ասաց. «Որեւէ զինվորականի անձնական կյանքին վերաբերող տեղեկատվության չեմ տիրապետում»:
Մենք ավելի վաղ գրել էինք, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի անվան հետ կապվող՝ մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Էյֆե» բիլիարդ-ակումբը փաստաթղթերով պատկանում է «Էյֆե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերութանը, որի միակ հիմնադիրը՝ Պետրոս Ջուլֆայանը:
Ջուլֆայանն էլ համարվում է ակումբի տնօրենը:
Նշենք, որ մինչ օրս անձամբ Յուրի Խաչատուրովը չի հերքել, որ բիլիարդ ակումբն իրեն է պատկանում:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: