Հիդրանտները տեղադրվում են իրար հետեւից

Երկու ժամից պակաս ժամանակ պահանջվեց Երեւան Ջուր ՓԲԸ «Հյուսիս» տեղամասի աշխատակիցներից Նոր Նորքի 7-րդ զանգվածում, Հայորդաց տան հարեւանությամբ նոր հրշեջ հիդրանտ տեղադրելու համար: Գործը դյուրին չէր, բայց դե հմտացել են արդեն ջրմուղագործները, առաջին անգամ չի: Երեւանի քաղաքապետարանի ու Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ վերջին տարիներին մայրաքաղաքում պարբերաբար փոխարինվում են հիդրանտները, դրանով իսկ հրդեհների դեպքում ապահովելով […]