Վանաձորում` հայտնաբերվել է հարկային տեսչության իրավաբանի մարմինը

Վանաձորում այսօր՝ օգոստոսի 1-ի առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 10.30-ի սահմաններում Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է 43-ամյա Արարատ Կարապետյանի մարմինը: Նա Վանաձորի հարկային տեսչության իրավաբանն էր: Նախնական տեղեկությունները Արարատ Կարապետյանն ինքնասպան է եղել՝ նետվելով կամրջից: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները, որոնք պարզում են կատարվածի հանգամանքները: