01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ովքե՞ր են տագնապ ծնում սահմանային գյուղում. այլմոլորակայիններ թե՞.համայնքի ղեկավարը մանրամասնում է

«Արդեն մեկ շաբաթ է գյուղում տարօրինակ երևույթ կա, ինչ-որ մեկը կամ մի քանի մարդիկ գյուղացիների տանիքներին քարեր են նետում կամ լույս գցում պատուհանից ներս, անհանգստություն կամ վախ առաջացնող երևույթներ են: Համացանցից տեղեկացա իբր մեր գյուղացիները կարծում են, թե գյուղում այլմոլորակայիններ են: Որպես համայնքի ղեկավար հավաստում եմ, որ նման բան չկա: Մեր գյուղացիները պինդ, սահմանապահ մարդիկ ենք ու մտածում են իրենց բերքի ու սահմանի մասին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով համացանցում տարածվող խոսակցությանը,թե իբր սահմանապահ գյուղում այլմոլորակայիններ կան, ասաց Տավուշի մարզի Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը:

Գյուղապետը տեղեկացրեց, որ արդեն մեկ շաբաթ գյուղում շուրջօրյահերթապահություն է. «Գուցե ինչ-որ մեկի խելքին փչել է գյուղում խուճապ առաջացնել: Նման բան չի կարող լինել: Կբռնենք այս ամենի հեղինակինբ: Չորաթանցին վախեցող չի»,-ընդգծեց գյուղապետը:

Նշենք, որ տարածված լուրերի համաձայն Չորաթան գյուղում նոր տագնապ է տարածվել։ Տեղացիները վախեցած պատմում են կենդանակերպ անհասկանալի արարածների հարձակման մասին։ Նրանք գիշերով հարվածում են մարդկանց, հարձակվում տների վրա։ Տուժածները հստակ դիմագիծ չեն կարողանում նկարագրել. ասում են՝ բարձրահասակ են, սև(կամ սևազգեստ), երկար թևերով ու վազելիս չորեքթաթ են։ Շատ արագավազ են։ Գյուղացիները վստահ են՝ այլմոլորակայիններ են։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ