28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 1, 2016

Կատարված դեպքերի վրաբերյալ նյութերը ՄԻՊ-ն ուղարկել է Գլխավոր դատախազություն

Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում հուլիսի 29-ին և 30-ին տեղի ունեցած խաղաղ հավաքների ընթացքում քաղաքացիների նկատմամբ Ոստիկանության ծառայողների կողմից գործադրած բռնության, նրանց կողմից հատուկ միջոցների կիրառման, դրանց հետևանքով հավաքների մասնակիցներին, ինչպես նաև Սարի թաղի բնակիչներին պատճառված վնասների վերաբերյալ հաղորդումներն ու նյութերը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական հետապնդման հարուցման […]

Օգոստոսի 2-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Օգոստոսի 2-ին, ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և Արցախյան ազատագրական պայքարի ազատամարտիկ, ՀՀ վաստակավոր արտիստ, ռազմահայրենասիրական երգերի կատարող Մկրտիչ Մկրտչյան /Մակիչ/: ԹԵՄԱ՝ վերջին օրերին զինված միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակի գնահատականը, Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին քաղաքական խնդիրները: Օգոստոսի  2-ին ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի տնտեսագետ […]

Հայաստանում լրագրողներին չեն սիրում. խմբագիրը բարձրաձայնում է /վիդեո/

«Ամենավտանգավոր իրավիճակը ստեղծվում է այն ժամանակ, երբ որ բողոքող հասկարակություն կա, ցուցարարներ կան և ոստիկանություն. և չկա արանքում ոչ միայն միջնորդ, այլ նաև ինչ-որ բուֆերային ուժ, որը կհամակարգի բոլոր գործուղությունները»,-այսօր`օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգ»օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Խմբագրի խոսքով `նման իրավիճակներում շատ դժվար է լրագրողների համար աշխատելը և Հայաստանում լրագրողներին չեն […]

Ի՞նչի սպասենք հաջորդիվ.քաղաքագետը մանրամասնում է

«Եթե հստակ ծրագիրը բացակայում է այլընտրանքը երկու ճանապարհով է` կամ զինված ու մինչև վերջին գնդակը շարունակել որդեգրած ճանապարհը  կամ էլ խոհեմ գտնվել և հանձնվել:«Սասնա ծռեր»-ը ընտրեցին խոհեմության ճանապարհը, որը ճիշտ հաշվարկված, ռացիոնալ քայլ էր և անարյուն տարբերակ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում,անդրադառնալով հայտնի ներքաղաքական զարգացումներին,ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը: Քաղաքագետը չի բացառում, որ «Սասնա Ծռեր»-ը հույս են կապում, […]

Խորենացի փողոցից դուրս է բերվել տեխնիկան

Այսօր՝ օգոստոսի 1-ի առավոտյան, Երևանի Խորենացի փողոցից դուրս է բերվել ոստիկանության հատուկ տեխնիկան: Առավոտյան ժամը 10.30-ի սահմաններում տարծքից դուրս է բերվել երեք հետեւակի մարտական մեքենա եւ մեկ պատ քանդող մեքենա: Տարածքից հեռացվել են նաեւ բեռնատարները, որոնք փակում էին մուտքը դեպի ոստիկանության պարհակապերակային պահպանության գնդի տարածք: Այս պահին Խորենացի փողոցի այդ հատվածը դեռ փակ է արգելափակոցներով, […]

Աշտարակի տներից մեկում հայտնաբերել են բնակչի մարմինը՝ կախված վիճակում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի բնակիչը ինքնասպան է եղել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին (տվյալները ճշտվում են) ինքնասպան է եղել՝ կախվելով: Փրկարարներն իջեցրել են քաղաքացու դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

ԱՆ-ն՝ ՊՊԾ գնդի տարածքում վիրավորված անձանց վիճակի մասին

ՊՊԾ գնդի տարածքից երեկ երեկոյան «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքով զինված խմբի երեք անդամ։ Համապատասխան բուժում ստանալուց հետո նրանք տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։ Երեկ նույն կենտրոն է ընդունվել հրազենային վնասվածքով մեկ ոստիկան, ով բուժում է ստանում բաժանմունքում։ Հավելենք, որ հուլիսի 29-ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ […]

Թույլ տվեք, որ ինձ տանեն ու կախաղան բարձրացնեն.Գյուլենը խոստովանել է

«Հիզմեթ» շարժման գաղափարակիր Ֆեթուլահ Գյուլենը խոստովանել է, որ իր կողմնակիցները կարող էին ներգրավված լինել Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ, սակայն նշել է, որ ինքը մասնակից չէ դրան: CNN-ին տված հարցազրույցում Գյուլենը ընդգծել  է, որ «մասնակիցների շրջանում կարող էին լինել մարդիկ, որոնք համակրում են Գյուլենի շարժումը»: Գյուլենը միջազգային կազմակերպություններին կոչ է արել հետաքննել Թուրքիայի մեղադրանքները իր հասցեին: «Եթե ես […]

Միայնակ գայլը հրաժարվել է բուժօգնությունից /վիդեո/

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը` «Միայնակ գայլը», որը զինված խմբի անդամների հետ հուլիսի 31-ին հանձնվել է իշխանություններին, չի ցանկացել բժշկական օգնություն ստանալ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց   պաշտպան Արայիկ Պապիկյանը. «Նա ասաց, որ դա շատ փոքր վնասվածք է իր համար: Ոտքի փափուկ հյուսվածքների վնասվածք ունի»: Փաստաբանը նշեց, որ Արայիկ  Խանդոյանին դեռ մեղադրանք չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի