29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչի սպասենք հաջորդիվ.քաղաքագետը մանրամասնում է

«Եթե հստակ ծրագիրը բացակայում է այլընտրանքը երկու ճանապարհով է` կամ զինված ու մինչև վերջին գնդակը շարունակել որդեգրած ճանապարհը  կամ էլ խոհեմ գտնվել և հանձնվել:«Սասնա ծռեր»-ը ընտրեցին խոհեմության ճանապարհը, որը ճիշտ հաշվարկված, ռացիոնալ քայլ էր և անարյուն տարբերակ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում,անդրադառնալով հայտնի ներքաղաքական զարգացումներին,ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը:

Քաղաքագետը չի բացառում, որ «Սասնա Ծռեր»-ը հույս են կապում, թե  դեպքերը կզարգանան անգամ իրենց բանտում հայտնվելուց հետո:

«Դա կարող է լինել Ազատության հրապարակում կամ այլ տեղ , իհարկե այստեղ դժվար է ասել` դեպքերը ինչպես կզագանանա:Նրանց  ստեղծած ալիքը անկում ապրեց ու դա փաստ է»,-ընդգծում է քաղաքագետը:

Արթուր Ղազարյանը նկատում է ` աշխարհի ամեն մի երկիր , որտեղ մեծամասնություն չի կազմում միջին խավը, որտեղ  սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ են  առաջանում կամ հասարակության մեջ գոյություն ունեն , անշուշտ , հեղափոխությունները չեն բացառվում. «Իհարկե կան հեղափոխություններ ,  որ դրանց կարիքը ժողովուրդն է զգում:Այդիսիք եղան անգամ 21-րդ դարում: Օրինակ` «Վարդերի հեղափոխությունը»…»:

Հարցին, թե «Սասնա ծռեր»-ը պարտվեցին, թե՞ պատմության մեջ նոր զարգացումների ականատես կլինենք առաջիկայում `քաղաքագետը արձագանքեց.

«Շատ կոպիտ կլինի ասել, որ պարտվեցին, բայց նաև կոպիտ կլինի ասել, թե հաղթեցին: Ամեն դեպքում սա ակցիա էր: Հայաստանում կան  բազմաթիվ չլուծված խնդիրներ և այդ շրջանակներում նաև Արցախի հարցն է, որի նկատմամբ հասարակությունը շատ զգայուն է: Արցախի հարցը հարցերի հարցն է, որի նկատմամբ հասարակությունը երբեք անտարբերություն չի ցուցաբերում:Այսինքն խնդիրները, որ կան` դրան գումարվում են ազգային հարցերը  և լուծում են պահանջում, հայեցի  լուծում, որովհետև ներքևի շերտերին իշխանությունը չի կարող  բացատրել, թե ինչու ենք ստիված գնալ զիջումների, որ փոխզիջումներ ասվածի տակ հասարակությունը միակողմանի չհասկանա` զիջումներ բառով»,-նկատում է քաղաքագետը:

Քաղաքագետը գտնում է, որ այս պահին Հայաստանում կարևոր է սթափ մտածողությամբ հանդարտություն պահպանելը.

«Սրվածություն, լարվածություն, հասարակության շերտերի բաժանում չի կարելի թույլ տալ : Այս ուղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեն:Իշխանությունները պետք է կտրուկ քայլեր կատարեն և այս պարագայում պետք է գործի նաև ընդդիմությունը: Կարևոր է հավասարակշռված քայլերով առաջ գնալը»,-եզրափակեց Արթուր Ղազարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ