Հայաստանում լրագրողներին չեն սիրում. խմբագիրը բարձրաձայնում է /վիդեո/
«Ամենավտանգավոր իրավիճակը ստեղծվում է այն ժամանակ, երբ որ բողոքող հասկարակություն կա, ցուցարարներ կան և ոստիկանություն. և չկա արանքում ոչ միայն միջնորդ, այլ նաև ինչ-որ բուֆերային ուժ, որը կհամակարգի բոլոր գործուղությունները»,-այսօր`օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգ»օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:
Խմբագրի խոսքով `նման իրավիճակներում շատ դժվար է լրագրողների համար աշխատելը և Հայաստանում լրագրողներին չեն սիրում ոչ միայն ոստիկանությունն ու անվտանգության ուժերը այլ նաև հասարակությունը, վերջինս լրագրողների կարիքը զգում է այն ժամանակ երբ նրանց միջոցով հնարավոր է լուծել տալ ինչ-որ անձնական հարց կամ հարցեր:
Ավետիքյանը անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավման հետ կապված ոստիկանների և քաղաքացիների միջև եղած բախմանը նշեց` «Լրագրողները վերջին օրերին`գտնվելով այսպես ասած առաջնագծում և չունենալով հասարակության վստահությունն ու սերը մենակ մնացին ոստիկանական ուժերի դեմ և հանդիպելով ոստիկանական ոչ պրոֆեսիոնալ մոտեցման բազմաթիվ զրկանքներ կրեցին»:
Մանրամասները`տեսանյութում