08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Խորենացի փողոցն ամբողջությամբ բաց է. ՊՊԾ գնդի ներսում քննչական գործողություններ են ընթանում

Ոստիկանությունն ամբողջությամբ բացել է Խորենացի փողոց եւ հարակից փողոցները, որոնք փակ էին հուլիսի 17-ի առավոտից, երբ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրավեցին «Սասնա ծռեր» խմբի անդամները:

Հանվել են արգելափակոցները եւ երթեւեկությունն ամբողջությամբ վերականգնվել է: Ավելին, այդ հատվածում ներկել են հետիոտնի համար նախատեսված գծերը:

Իսկ ահա Ոստիկանության պարեկապահակային պահպանության գնդի տարածքում քննչական գործողությունները շարունակվում են:

Օգոստոսի 1-ի առավոտյան, Երևանի Խորենացի փողոցից դուրս էր բերվել ոստիկանության հատուկ տեխնիկան, մասնավորապես, երեք հետեւակի մարտական մեքենա, մեկ պատ քանդող մեքենա, նաեւ բեռնատարները, որոնք փակում էին մուտքը դեպի ոստիկանության ՊՊԾ  գնդի տարածք:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ի երեկոյան «Սասնա ծռեր» խմբի անդամները վայր են դրել զենքն ու հանձնվել իրավապահներին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ