«Փառքի տարածք» հուշահամալիրում բացվեց «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցին
2012-ի մայիսի 28-ին Արարատի մարզի, Շաղափ գյուղի «Փառքի տարածք» հուշահամալիրում, Պարգև Մանուկյանի բարերարությամբ ,մեկնարկեցին «Սուրբ Ամենափրկիչ» հայրենիքի նվիրյալ զինվորին նվիրված, եկեղեցու շինարարական աշխատանքները:
Սույն թվականի օգոստոսի 2-ին, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ, տեղի ունեցավ նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: Եկեղեցու օծման արարողությունից և տոնական հանդիսությունից հետո, նորաօծ եկեղեցու բակում հավաքվածների առջև ,«Փառքի տարածք» հուշահամալիրի հեղինակ Էդվարդ Միրզոյանը, եկեղեցու բարերար Պարգև Մանուկյանը, եկեղեցու ճարտարապետն ու շինարարները արժանացան պատվոգրերի և շքանշանների:
Միջոցառման մասնակիցների շարքում էր նաև ,ապրիլյան պատերազմի առաջին օրերին կազմավորված ,«Հայդուկ» ջոկատի հիման վրա գործող, նորաստեղծ «Հայդուկ» հայրենասիրական-բարեգործական կազմակերպությունը:
Էդվարդ Միրզոյանը և Պարգև Մանուկյանը, իրենց հայրենանվեր գործունեության համար, արժանացան «Հայդուկ» ՀԿ-ի ամենաառաջին պատվոգրերին: