14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արամ Մանուկյանին տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց. նրան կվիրահատեն

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանին այսօր «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց:

Այդ մասին տեղեկացնում է նրա պաշտպան Իննեսա Պետրոսյանը:

Պաշտպանի փոխանցմամբ Արամ Մանուկյանը այսօր վիրահատվելու է:

Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Արամ եւ Պավլիկ Մանուկյանները  ոտքերի հատվածում հրազենային վիրավորում էին ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ