Զարզանդը անաղուհաց քրդի շուն ա. Գեներալի եղբոր որդին ստանում է ասածի պատասխանը
Երկրապահ ազատամարտիկները շարունակում են բուռն արձագանքել Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հայտարարությանը, թե Զորավար Մանվել Գրիգորյանը Արցախյան ազատամարտում չի կռվել: Ստորեւ ներկայացնում ենք Տավուշի երկրապահական կառույցների պատասխանատուների դիրքորոշումը:
Ռուդիկ Դավթյան` ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահ.
– Զարզանդը անաղուհաց քրդի շուն ա: Թքեմ ես դրա նամուսին, որ գեներալով մարդ ա դառել, հիմա ուրանում ա իրեն պահողին, մեծացնողին, մարդ դարձնողին: Լսել եմ` իր նման մի քանի դատարկագլուխի էլ հավաքել ա` Ճոյտ, Հրաչիկ, ես ինչ գիտեմ` Թումանյան Արթուր ու Էջմիածնի քաղաքապետի թեկնածու են առաջադրում: Այ համբալներ, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի համբավն ամբողջ Հայաստանում է թնդում, Կարենի հեղինակությունն այնքան բարձր է, որ ոչ մեկդ չեք կարող ստվերել:
Աշոտ Երիցյան` ԵԿՄ Իջեւանի տարածքային բաժանմունքի նախագահ.
– Զարզանդը քաք է կերել: Եթե Զորավար Մանվել Գրիգորյանը չի մասնակցել Արցախյան պատերազմին, ուրեմն այդ պատերազմը չի եղել: Ինչ աստիճանի փչացած մարդ պետք է լինես, որ Արցախի հերոսին, հայ ազգի հերոսին, Արցախյան պատերազմը հաղթած մարդուն նման բան ասես: Գեներալը չլիներ, վայ թե հիմա Զնդոն կենդանի էլ չլիներ: Գոնե հիշի, թե ոնց ես գնդապետի կոչում ստացել, եթե մի ջոկ էլ չես ղեկավարել, այ ապերախտ:
Ռաֆիկ Ասլանյան` Նոյեմբերյանի Մուրո` ԵԿՄ Նոյեմբերյանի տարածքային բաժանմունքի նախագահ.
– Թե ասա, Զարզա’նդ, սուսուփուս թալանդ ես անում, պատմում են` մի գյուղ կերել ես արդեն, տակը բան չի մնացել: Հիմա խելքիդ փչել է, թե կարող ես Էջմիածնում քեզանից բան ներկայացնե՞լ այ ախմախ: Քո եւ եղբայրներիդ ունեցած-չունեցածը միմիայն Զորավար Մանվել Գրիգորյանի շնորհքն է:
Ամասիա Բաբասյան` ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահ.
– Այստեղ թուրքի մատը խառն է: Միայն թուրքերն են խորշում գեներալ Մանվելից: Նա թուրքերին է կզացրել, թուրքի ոռն է մրմռացրել: Եվ հիմա, եթե մեկը քամակը բացել է, էշ-էշ ասում է, թե Մանվել Գրիգորյանը չի կռվել, ուրեմն դրան թուրքերն են վճարել, ուրեմն դա, սազն առած, թուրքի խաղն է խաղում: Զարզանդն, այսինքն, ոչ միայն իր գերդաստանի, այլեւ` հայ ազգի դավաճան է:
Լեւոն Մաթեւոսյան` ԵԿՄ Դիլիջանի տարածքային բաժանմունքի նախագահ.
– Էդ թուլեն ո՞վ է, որ համարձակվել է Զորավարի մասին չարախոսել: Դրան զգուշացրեք` եթե բերանը չփակի, եթե ներողություն չխնդրի, ինձ նման տղաները կլռեցնեն: Բայց դրանից հետո վայ թե էլ ցմահ այդ վիժվածքի ձայնը դուրս չգա:
Մհեր Պապյան` «Երիտասարդ երկրապահ»-ի Տավուշի մարզային խորհրդի նախագահ.
– Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը մերօրյա Արցախյան հաղթանակի կենդանի խորհրդանիշն է: Բոլորը գիտեն, որ Մանվել Գրիգորյանը հաղթող զորավար է, հողահավաք զորավար է: 1989-94-ի պատերազմում ամենաշատ տարածքներ ազատագրած, պաշտպանած զորահրամանատարն է նա: Այս տարվա ապրիլյան պատերազմում եւս Զորավարը վճռական մասնակցություն ունեցավ, կարողացավ բեկել ռազմական գործողությունների ընթացքը: Էդ Զարզանդը երեւի հայանուն թուրք է, որ նման հանդգնություն է ցուցաբերել: