15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 13, 2016

Մարտունի-Մադինա ավտոճանապարհին մեքենան շրջվել է. կան տուժածներ

Օգոստոսի 13-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ Վերին գետաշեն-Մադինա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է , որ Մարտունի-Մադինա ավտոճանապարհի 13-րդ կմ-ին 11SL895 (վարորդ՝ Ա. Մ. ծնվ.՝ 1992թ.) պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարներն «Օպել Ջ» […]

Գերատեսչությունների տեսչական կոլեկտիվներում խուճապ է. Հրապարակ

«Օրերս տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը, որին ներկա է գտնվել նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Տեսչական բարեփոխումների գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչություններին խիստ նախազգուշացվել է՝ պրոցեսը «չքնեցնել» ու արագ առաջ տանել։ Արդեն մի քանի օր է՝ գերատեսչությունների տեսչական կոլեկտիվներում խուճապ է, բարեփոխումները նաեւ օպտիմալացում են ենթադրում, հետեւաբար՝ կրճատումներ»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում

65 հազար դոլար` տարածքի համար. ՀԺ

«Վազգեն Մանուկյանի գլխավորած Հանրային խորհուրդը, որը ստեղծվել է 2008 թվականին, միայն տարածքի վարձակալության համար նախագահական նստավայրից յուրաքանչյուր տարի ստանում է 31 միլիոն 165 հազար դրամ կամ 65 հազար դոլար։ Խորհուրդը գտնվում է Հանրապետության հրապարակի շրջակայքում՝ «Էրեբունի պլազա» հյուրանոցի 6-րդ հարկում և զբաղեցնում է 236 քմ տարածք գրավող երեք սենյակներ։ Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդն ընդհանրապես ֆինանսավորվում […]

Գևորգ Կոստանյանը կվերադառնա՞.Հրապարակ

«Մեր տեղեկություններով Բաղրամյան 26– ում ծրագրեր կան արդեն նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին վերադարձնել հարազատ համակարգ։ Ի սկզբանե նրա հետ հեռահար պլաններ Էին կապում, հնարավոր տեղափոխություններ գծագրում, և, ահա, այս իմպուլսիվ հրաժարականը փաստի առաջ Է կանգնեցրել իշխանություններին։ Կոստանյանը հարմար թեկնածու Էր ոչ միայն ներսում և դրսում երկար-բարակ, «խուճուճ», անհասկանալի իրավաբանական տերմիններով ճառեր ասելու, քննարկումների և […]

Նավթի գինը բարձրացել է, պղնձինը՝ իջել. ՀԺ

«Նավթի մեկ բարելի գինը երեկ հատել է 47 դոլարի սահմանագիծը: Սա նավթի ամենաբարձր գինն է վերջին մեկ ամսում: Միևնույն ժամանակ կտրուկ նվազել է պղնձի գինը, որի մեկ տոննան երեկ կազմում էր 4 հազար 711 դոլար: Սա պղնձի ամենացածր գինն է մեկ ամսվա ընթացքում»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Սեդրակ Նազարյանը կալանավորվեց եւ դատարանից անմիջապես տեղափոխվեց «Դատապարտյալների հիվանդանոց»

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը կալանավորվեց: Նման որոշում է կայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Սեդրակ Նազարյանը դատարանից անմիջապես տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի