18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

65 հազար դոլար` տարածքի համար. ՀԺ

«Վազգեն Մանուկյանի գլխավորած Հանրային խորհուրդը, որը ստեղծվել է 2008 թվականին, միայն տարածքի վարձակալության համար նախագահական նստավայրից յուրաքանչյուր տարի ստանում է 31 միլիոն 165 հազար դրամ կամ 65 հազար դոլար։

Խորհուրդը գտնվում է Հանրապետության հրապարակի շրջակայքում՝ «Էրեբունի պլազա» հյուրանոցի 6-րդ հարկում և զբաղեցնում է 236 քմ տարածք գրավող երեք սենյակներ։ Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդն ընդհանրապես ֆինանսավորվում է նախագահականից, և խորհրդի աշխատակազմը յուրաքանչյուր ամիս իր աշխատավարձը հենց նախագահականից էլ ստանում է։ Հետաքրքիր է, որ պետական կառավարման այսքան շենքերի դեպքում իշխանությունները 3 սենյակ չեն կարողացել տրամադրել Հանրային խորհրդին, որ այսքան վարձակալության գումար են հատկացնում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ