01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Մարտունի-Մադինա ավտոճանապարհին մեքենան շրջվել է. կան տուժածներ

Օգոստոսի 13-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ Վերին գետաշեն-Մադինա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է , որ Մարտունի-Մադինա ավտոճանապարհի 13-րդ կմ-ին 11SL895 (վարորդ՝ Ա. Մ. ծնվ.՝ 1992թ.) պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Հրշեջ-փրկարարներն «Օպել Ջ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Վ. Պ.-ին (ծնվ. 1992թ) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հոսպիտալացրել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ